27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հետաքրքիր դրվագներ Ծառուկյանի եվրոպական ճամփորդությունից. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, ԲՀԿ-ի եւ նրա ղեկավարի մասին եվրոպական խորհրդարանականների եւ քաղաքական գործիչների համատեղ գրավոր կարծիքը շատ հետաքրքիր դրվագներ է բացահայտում, թե ինչ տպավորություն են նրանք ստացել Հայաստանի երկրորդ քաղաքական ուժի հետ իրենց հանդիպումներից:

“Կուսակցությունը թողեց ոչ թե իսկապես արժեքների վրա հիմնված կառույցի, այլ սոսկ իշխանություն զավթելու եւ այն ավելացնելու գործիքի տպավորություն”:

“Պատվիրակության մոտ շփոթմունք եւ մտահոգություններ առաջացրին կուսակցության առաջնորդի՝ ծայրահեղ բարեկեցիկ օլիգարխի, անձնական ունեցվածքի եւ շահերի նույնականությունն իր իսկ հիմնադրամի եւ կուսակցության ունեցվածքի եւ շահերի հետ”:

“Պոպուլիստական կեցվածք որդեգրելով եւ քաղաքացիներին մասնավոր ու անըմբռնելի ֆինանսական աջակցություն ցուցաբերելով (որը բարեգործության եւ ընտրակաշառքի միջեւ ինչ-որ տեղ է)՝ “Բարգավաճ Հայաստանը” դարձել է ամուր քաղաքական ուժ”:

“Ավելին, քանի որ այս կուսակցությունում ամեն ինչ թվում է իր առաջնորդից կախված, ներքին քննարկումների կամ ներկուսակցական ժողովրդավարության նշույլներ հնարավոր չեղավ բացահայտել”:

“Կուսակցության առաջնորդը թվաց մտահոգ եւ ներգրավված իր գործնական աշխատանքում, սակայն նրա դիրքորոշումները միջազգային հարաբերությունների եւ ներկա քաղաքական խնդիրների վերաբերյալ բավականին թույլ էին”:

“Բարգավաճ Հայաստանը” բավականին արհեստական տպավորություն թողեց”:

“Սրանք բառացի մեջբերումներ են եվրոպական խորհրդարանականների առաքելության հաշվետվությունից, որը նրանք կազմել են ԲՀԿ ղեկավարների հետ հանդիպումներից հետո  այն ժամանակ, երբ կուսակցությունը հայտ էր ներկայացրել անդամակցելու Եվրոպական ժողովրդավարական կուսակցությանը: Հիմա արդեն պարզ է դառնում, թե ինչու այդ հայտը նման ճակատագրի արժանացավ: Մեր տրամադրության տակ հայտնված հաշվետվության մանրամասներին կանդրադառնանք առաջիկայում”,- գրում է թերթը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ