13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Նախագահը ԲՀԿ առաջնորդին խորհուրդ է տվել. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի, վերջերս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, համաձայն հանդիպել են: Ըստ նրանց մտերիմների շրջանում պտտվող խոսակցությունների`Ս. Սարգսյանը Ծառուկյանին ասել է, որ ինչ որոշում էլ կայացնի ԲՀԿ-ն նախագահական ընտրությունների մասով ինքը դա նորմալ կընդունի, միայն թե “տղամարդավարի” անի այն, ինչ ասում է: Սարգսյանը հորդորել է անընդհատ “չփախչել” իրավիճակից ու լարվածություն չստեղծել: […]

Սերժ Սարգսյանը ակնհայտ ֆավորիտ է 168 ժամ

“Կարծում եմ` Սերժ Սարգսյանն է ակնհայտ ֆավորիտը, որովհետեւ, մյուս մեծ տղաները չեն մասնակցում, ինչո՞ւ նրանք չկան”,- “168 ժամ” օրաթերթին տված հարցազրույցում` անդրադառնալով ՀՀ առաջիկա նախագահական ընտրություններին, նման տեսակետ է հայտնել Օքսֆորդի համալսարանի քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների բաժնի պրոֆեսոր Նեյլ Մաքֆարլեյնը:  Խոսելով ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից նախագահական ընտրություններում առաջադրվելու հավանականության […]

Աշխատավարձի հույսին չեն. Հայկական ժամանակ

Հնարավոր է, ամանորից առաջ որոշ պատգամավորներ իրենց վերջին ամսվա աշխատավարձն ամբողջությամբ չստանան: Խորհրդարանից երեկ “Հայկական ժամանակ”-ի հետ զրույցում հաստատել են  տեղեկություններն այն մասին, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներից պահանջել է հանձնաժողովների անդամ պատգամավորների բացակայությունների ցուցակը: “Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը մեր թղթակցի հարցին, թե ինչու է նման ցուցակ պահանջել Աժ նախագահը, […]

Ավել ծանրոցներն արգելվում են. Ժամանակ

Հայաստանի քաղաքացիներն արտասահմանից տարեկան միայն 2 անգամ ծանրոց ստանալու իրավունք ունեն, եւ եթե այն չի գերազանցում 150 հազար դրամը, ապա մաքսազերծման ենթակա չէ: Թեմային անդրադառնում է  “Ժամանակ”-ը: “Մեր երկրում ծանրոցների փոխադրումը կամ սուրհանդակային ծառայությունը տրանսպորտային փոխադրումների ոլորտից առանձնացված է: Ծանրոցների, նամակների, փաթեթների տեղափոխումը, ինչով զբաղվում են DHL-ը, GMG-ն, “Ամերիքըն էքսպրես”-ը, լիցենզավորված գործունեություն է:  “Ապավեն” ընկերության […]

Նախարարը տհաճ իրավիճակում է հայտնվել. Հրապարակ

Աշխատավարձի բաժանումը “Նաիրիտում” վերջին մեկ-երկու տարում հանրապետական նշանակության իրադարձություն է: Ըստ “Հրապարակ”-ի, գործարանի ղեկավարությունը, ինչպես եւ խոստացել էր, վճարեց աշխատողների դեկտեմբերի աշխատավարձը: Բանվորներն իրենց գումարը ստացան նոյեմբերի 29-ին, իսկ մյուս աշխատակիցները` նոյեմբերի վերջին օրը: Կոլեկտիվին եւս մեկ ամսվա աշխատավարձ խոստացել են տալ մինչեւ դեկտեմբերի 20-ը Սպասվում է, որ մինչեւ դեկտեմբերի առնվազն 15-ը բողոքի ակցիաներ չեն […]

Ծառուկյանը երեքին էլ խոստումներ է տվել. Ժողովուրդ

Թեեւ ԲՀԿ-ականներն ասել էին, որ դեկտեմբերի 1-5-ի ընթացքում Գագիկ Ծառուկյանը կհայտարարի նախագահի ընտրություններում իր դիրքորոշման մասին, այնուամենայնիվ երեկ պաշտոնապես հայտնի դարձավ, որ ԲՀԿ առաջնորդը դեկտեմբերի 4-6-ը կլինի Բրյուսելում: Ծառուկյանի խոսնակը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասաց, որ Բելգիայից Ծառուկյանը որեւէ հայտարարություն չի անի: Ու չնայած ներկայանալի հաղորդագրությանը, ամենայն հավանականությամբ, Բրյուսելում որեւէ էական ու նշանակալից հարց չի քննարկվելու: […]

Դիր մատներդ կույս….168 ժամ

Նույնականացման քարտերի մասին օրենքն ուժի մեջ է մտել 2012թ. հունիսի 1-ից: Հունվարի 1-ից բոլոր գործատուները պետք է ձեռք բերեն նույնականացման` ID քարտ եւ էլեկտրոնային ստորագրություն: Դա 2013թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող «Եկամտային հարկի մասին» օրենքի պահանջն է, ըստ որի` եկամտային հարկի բոլոր հաշվետվությունները գործատուները պետք է հարկային մարմին ներկայացնեն միայն էլեկտրոնային եղանակով: Նույնականացման քարտի […]

Շախմատիստ Մանվելը. Առավոտ

Երեկ Աժ-ում, ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսի այցելության ժամանակ, երբ պատգամավորները եւ երիտասարդ պառլամենտականները ուշիուշով լսում էին նրա եւ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթը, ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանին բոլորովին այլ բան էր հետաքրքրում: Այդ մասին գրում է “Առավոտ”-ը: “Նա, իհարկե, շարիկ չէր գլորում եւ ոչ էլ բոդիբիլդինգի մրցաշար էր դիտում, զբաղված էր ավելի ինտելեկտուալ ժամանցի տարբերակով: […]

Էս սարը իմն է. ԲՀԿ-ն ՀՀԿ-ին. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի աղբյուրների փոխանցմամբ՝ նախորդ շաբաթ օրը տարաձայնություններ են առաջացել Տավուշի մարզի Այգեպար համայնքի ՀՀԿ-ական ղեկավար Անդրանիկ Այդինյանի եւ ԲՀԿ Տավուշի մարզային կառույցի ղեկավար Նինա Ադամյանի միջեւ: Ականատեսների վկայությամբ` նրանց վեճը ծագել է այն բանից հետո, երբ գյուղապետը ցանկացել է “Գագիկ Ծառուկյան” հիմնադրամի կողմից համայնքին նվիրած տրակտորն օգտագործել խմելու ջրի ջրագծի կառուցման աշխատանքներն իրականացնելու նպատակով: Թերթի […]

Ո՞ւր ենք գնում հայերով. Հայացք

Ըստ “Հայացք”-ի,  ամեն շաբաթ եւ կիրակի Ռուսաստան մեկնող վեցական ավտոբուսներ Բագրատաշենի մաքսային անցակետով հատում են Հայաստանի սահմանը։ “Այդ ավտոբուսները լեփ-լեցուն են հայկական ընտանիքներով, որոնք մեկնում են անհրաժեշտ իրերով, շատերը՝ տնային խալաթներով ու հողաթափերով։ Շաբաթ եւ կիրակի օրերին սրտաճմլիկ տեսարաններ են մեր մաքսակետում։ Լքում են մեծ ու փոքրով, կրծքի երեխոներով… Այդ օրերին միջինը 250-300 մարդ է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի