08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Աշխատավարձի հույսին չեն. Հայկական ժամանակ

Հնարավոր է, ամանորից առաջ որոշ պատգամավորներ իրենց վերջին ամսվա աշխատավարձն ամբողջությամբ չստանան: Խորհրդարանից երեկ “Հայկական ժամանակ”-ի հետ զրույցում հաստատել են  տեղեկություններն այն մասին, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներից պահանջել է հանձնաժողովների անդամ պատգամավորների բացակայությունների ցուցակը:

“Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը մեր թղթակցի հարցին, թե ինչու է նման ցուցակ պահանջել Աժ նախագահը, պատասխանել է՝ դա օրենքի պահանջ է: “Օրենքով մենք ունենք պարտականություն` հանձնել դա յուրաքանչյուր ամսվա վերջում”,- ասել է Հարությունյանը: Բայց ԱԺ նախագահն առաջին անգամն է նման ցուցակ պահանջում` մեր թղթակցի նկատառմանը Դավիթ Հարությունյանը պատասխանել է. “Բայց մեր պարտականությունն է` հանձնե”»: 

Գյուղատնտեսության հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը մեր թղթակցին հայտնել է, որ հանձնաժողովի նիստերից բացակա պատգամավորների ցուցակը Աժ նախագահի անունից բանավոր կարգով են պահանջել եւ չեն նշել, թե նպատակը որն է: Գրիգորյանը, սակայն, հիշեցրել է ԱԺ կանոնակարգ օրենքի 6-րդ հոդվածը, որի համաձայն` ԱԺ նիստերից, հանձնաժողովների եւ ենթահանձնաժողովների նիստերից անհարգելի բացակայած պատգամավորներին աշխատավարձ չի վճարվում բացակա օրերի համար”,- գրում է “Հայկական ժամանակը”։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ