26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Էս սարը իմն է. ԲՀԿ-ն ՀՀԿ-ին. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի աղբյուրների փոխանցմամբ՝ նախորդ շաբաթ օրը տարաձայնություններ են առաջացել Տավուշի մարզի Այգեպար համայնքի ՀՀԿ-ական ղեկավար Անդրանիկ Այդինյանի եւ ԲՀԿ Տավուշի մարզային կառույցի ղեկավար Նինա Ադամյանի միջեւ: Ականատեսների վկայությամբ` նրանց վեճը ծագել է այն բանից հետո, երբ գյուղապետը ցանկացել է “Գագիկ Ծառուկյան” հիմնադրամի կողմից համայնքին նվիրած տրակտորն օգտագործել խմելու ջրի ջրագծի կառուցման աշխատանքներն իրականացնելու նպատակով:

Թերթի հետ զրույցում լուրը հաստատեց նաեւ Այդինյանը`ասելով. “Եկավ գեղամիջումը ձենը գցեց, տրակտորի բլանիքնին պահանջեց, ասեց`դու ով ես եղել, որ առանց ինձ տրակտորը բնացնես: Ասում է`տրակտորը ինձ են տվել, ոչ թե գեղին: Ասում է, որ 30 ձեն տվիք ԲՀԿ-ին, էն ժամանակ չէի՞ք մտածում, թե ինչ կլինի”:

Թերթը “Գագիկ Ծառուկյան” հիմնադրամից փորձեց ճշտել, թե ում եւ ինչ նպատակով է տրվել վիճահարույց տրակտորը: Հիմնադրամի տնօրեն Վահե Հովհաննիսյանը պատասխանեց. “Երկրորդ կարծիք լինել չի կարող, դա նվիրվել է Այգեպար համայնքի բնակչությանը` իրենց խնդիրները հոգալու համար”:

Ի դեպ, սա Ն. Ադամյանի առաջին ինքնագործունեությունը չէ: “Ժողովուրդ”-ին նմանատիպ բողոք էր ներկայացրել նաեւ նույն մարզի Մովսես համայնքի նախկին ղեկավար Լյուդվիգ Ապերյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ