28 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Ավել ծանրոցներն արգելվում են. Ժամանակ

Հայաստանի քաղաքացիներն արտասահմանից տարեկան միայն 2 անգամ ծանրոց ստանալու իրավունք ունեն, եւ եթե այն չի գերազանցում 150 հազար դրամը, ապա մաքսազերծման ենթակա չէ: Թեմային անդրադառնում է  “Ժամանակ”-ը:

“Մեր երկրում ծանրոցների փոխադրումը կամ սուրհանդակային ծառայությունը տրանսպորտային փոխադրումների ոլորտից առանձնացված է: Ծանրոցների, նամակների, փաթեթների տեղափոխումը, ինչով զբաղվում են DHL-ը, GMG-ն, “Ամերիքըն էքսպրես”-ը, լիցենզավորված գործունեություն է: 

“Ապավեն” ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Աղաջանյանը երեկ “Ժամանակի” հետ զրույցում նշեց, որ իրենք ժամանակին փորձել են համագործակցել Լիոնում, Փարիզում, Մարսելում գրասենյակների հետ, որոնք զբաղվում էին միայն որոշակի քանակի ու ծավալի արկղերի տրամադրումով, որտեղ բարձված բեռը 40 եվրոյի դիմաց ստանում եք Երեւանում: 

“Բայց բավականին բարդ է Հայաստանում՝ զուտ փոխադրումների իմաստով: ՀՀ-ում կանխատեսված է, որ որոշակի մաքսային արժեքի շրջանակներում քաղաքացին ծանրոց իրավունք ունի ստանալ տարին երկու անգամ: Հակառակ դեպքում, եթե նա ամեն օր կարողանա ծանրոց ստանալ, նա որոշակի բեռ կբերի ու բիզնես կանի՝ խուսափելով հարկերից: Հավանաբար այդ նկատառումներից ելնելով է այդպես սահմանափակվել: Հակառակ դեպքում կլինի կոմերցիոն գործունեություն, եւ պետք է հարկվի այլ մեխանիզմներով”,- ասաց Գ. Աղաջանյանը”,- գրում է թերթը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ