26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ծառուկյանը մեղադրել է Սերժ Սարգսյանին. 168 ժամ

Երեկ մեկնարկել է “Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակության այցը Բրյուսել, որի առաջին օրվա հանդիպումների մասին Գ. Ծառուկյանի մամլո խոսնակը տարածել է ծավալուն հայտարարություն` գրեթե պետության ղեկավարի այցերին հատուկ հաղորդագրության ձեաչափով: Թեմային անդրադարձել է “168 ժամ”-ը եւ ուշադրություն է հրավիրել հատկապես այն փաստին,  որ հաղորդագրության մեջ շեշտված է հատկապես նախագահական ընտրություններում Գագիկ Ծառուկյանի առաջադրման հնարավորությունը եվրոպացիների կողմից ողջունելու հանգամանքը: Մասնավորապես Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկան Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ, ըստ ԲՀԿ խոսնակի տարածած հաղորդագրության, նշել է, “որ առաջիկա նախագահական ընտրություններում Գագիկ Ծառուկյանը կարող է հիանալի թեկնածու լինել, քանզի առանձնանում է մարդկային ու լավատեսական հատկանիշներով”: 

Սա, թերեւս, ԲՀԿ-ում համարել են մեծ ձեռքբերում եւ շտապել են Ծառուկյանի որոշմանը սպասող հանրությանը եւս տեղեկացնել այդ մասին: “Եվրոպական խորհրդարանի, Եվրոպական հանձնաժողովի, ԵՄ արտաքին գործերի գործակալության բարձրաստիճան պաշտոնյաների, Եվրոպական խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպումների շարքը մեկնարկել է եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկայի հետ հանդիպումով: Ողջունելով եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյային` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նշել է, որ ԲՀԿ-ն այսօր այստեղ է եվրոպական կուսակցությունների հետ հարաբերությունները խորացնելու նպատակով, քանի որ եվրոպական ինտեգրումը ԲՀԿ օրակարգի գերակայություններից մեկն է…”,- նշված է հաղորդագրության մեջ, որում չի պարզաբանվում, թե ինչպես է Հայաստանում Եվրասիական միության քարոզչությամբ զբաղվող ուժը եվրոպական ինտեգրումը դարձրել “օրակարգի գերակայություն”: Սրանով, սակայն, Գագիկ Ծառուկյանի բրյուսելյան հանդիպումների ինտրիգը չի ավարտվում: Հայաստանում գործող իշխանությունների հասցեին առանձնապես համարձակ հայտարարություններով աչքի չընկնող Գագիկ Ծառուկյանը Հայաստանի իշխանությանն անվանել է կոռումպացված: 

“Անկաշկանդ շփման ընթացքում (Եվրոպական խորհրդարանի փոխնախագահի հետ.- խմբ.) Գագիկ Ծառուկյանը կարծիք է հայտնել, որ անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են այդ պայքարը ղեկավարում”,- նշված է Գ. Ծառուկյանի խոսնակի տարածած հաղորդագրությունում: Փաստորեն, Գագիկ Ծառուկյանը եվրոպացի պաշտոնյայի մոտ` առանց անուններ տալու, անուղղակիորեն հայտարարել է, որ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, իրավապահ մարմինների ղեկավարները կոռումպացված անձինք են: Համենայդեպս, եւ´ Սերժ Սարգսյանը, եւ՛ Տիգրան Սարգսյանը գրեթե բոլոր հրապարակային ելույթներում խոսում են կոռուպցիայի դեմ պայքարի մասին, Ս. Սարգսյանը հատուկ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում խորհրդակցությունների շարք սկսեց` ցույց տալով, որ անձամբ է համակարգում այդ պայքարը:

Ի դեպ, “կեղտոտ սպիտակեղենը” եվրոպացիներին ի ցույց դնելու անթույլատրելիության մասին թեզը հայկական քաղաքական լեքսիկոն ներմուծվեց նախկին արտգործնախարար, ներկայումս` ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի կողմից, ով այդկերպ էր մեկնաբանում երբեմնի ընդդիմության` Հայաստանի խնդիրները եվրոպացիների առաջ բարձրաձայնելու քայլերը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ