19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Կախվել է բանակում. Ժողովուրդ

Նոյեմբերի 28-ին ԼՂՀ-ի “Ինտերնատ” կոչվող զորամասում ծառայած Հայկ Մովսիսյանը Շուշիի բերդում կախվել է: “Ժողովուրդ”-ի  խմբագրություն զանգահարած Հայկի մայրը` Հեղինե Պետրոսյանը, պատմեց, որ իր որդին հիվանդության պատճառով ազատվել է ծառայությունից ու օրինական զինվորական գրքույկ ստացել`պաշտպանության նախարարի կնիքով: Այնուհետեւ մեկնել է Մոսկվա` բուժում ստանալու: Որոշ ժամանակ հետո, երբ վերադարձել է, Հայկին  “Զվարթնոց” օդանավակայանից տեղափոխել են ԼՂՀ զորամաս`հայտնելով, թե “հետախուզման մեջ ես”: Ապա զինվորին դատապարտել են դասալքության համար եւ տեղափոխել Շուշիի բերդ, որտեղ Հայկը նոյեմբերի 28-ին իրեն կախելու միջոցով ինքնասպանություն է գործել: 

Զինվորի մայրը թերթի հետ զրույցում նշեց, որ թերահավատ է, թե իր որդին ինքնասպան է եղել: Հարազատները պահանջում են բացահայտել, թե իրականում ինչ է տեղի ունեցել Շուշիի բանտում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ