26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լյովիկին՝ հիշեցման կարգով. Ժամանակ

”Երեկ ԱԺ-ում ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հնչեցրեց որոշ օլիգարխների և մենաշնորհատերերի անուններ` մոռանալով, սակայն, այդ ցանկում ներառել ԲՀԿ-ական կարկառուն ներկայացուցիչներին”,- գրում է ”Ժամանակ” օրաթերթը թվարկում.

”Գագիկ Ծառուկյան (Դոդի Գագո)՝ ”Մուլտի Գրուպ” կոնցեռնի և բոլոր ”մուլտի”-ների 100% սեփականատեր, բաժնետոմսեր` 32 խոշոր ընկերություններում, գազալցակայանների և մեղրի արտադրության մենաշնորհատեր և այլն, և այլն, ակտիվների չափը՝ ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլար:

ԲՀԿ ցուցակում հաջորդ մեծապատիվը Արագած Ախոյանն է՝ շինարարություն, քարհանքեր, քարերի արտադրություն և այլն: Գուրգեն Արսենյան՝ բենզինի ներկրում, մեդիաբիզնես, նախկինում ծխախոտի ներկրում և այլն: Ռուբեն Գևորգյան (Ծաղիկ Ռուբո)՝ ծաղիկ, սաունա, անշարժ գույք, ավտոտեխսպասարկման կենտրոններ և այլն:

Մուրադ Գուլոյան (Ծառուկյանի առաջին խնամին)՝ Բելգիայում շոկոլադի արտադրություն, ոչ ոգելից խմիչքներ, սուպերմարկետների ցանց` Աբովյանում, օբյեկտներ, օճառների ու կոսմետիկ պարագաների ներկրում և այլն: Գրիգոր Մարգարյան (Բելաջոյի Գրիշ)՝ ռեստորանային բիզնես, բիզնես կենտրոն և այլն:

Լյովա Խաչատրյան՝ տաքսի ծառայություն, եռաֆազ հաշվիչների արտադրություն, սրճարաններ և այլն: Կարո Կարապետյան (Յուվեցի Կարո)՝ ոգելից խմիչքներ: Վարդան Օսկանյան՝ անշարժ գույք: ՀԱԿ-ից իշխանական նկրտումներով հայտնի գործարարներ են նաև եղբայրներ Խաչատուր և Սարիբեկ Սուքիասյանները: Ինչևէ: Հայաստանում օլիգարխների և մենաշնորհատերերի ցուցակը ինչքան էլ երկար լինի, ամեն դեպքում դրա վերջում կարելի է բազմակետեր դնել…”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ