01 Մարտի, Saturday, 2025
KFC

Որտե՞ղ է Ծառուկյանը. Ժամանակ

Երեկ “Ժամանակը” ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանից հետաքրքրվել է, թե ինչո՞վ է զբաղվում Գագիկ Ծառուկյանը եւ ինչո՞ւ չի գալիս խորհրդարան։

“”Այն ամենով, ինչով զբաղվել է միշտ՝ համակարգելով մեր քաղաքական ուժի քաղխորհրդի եւ պառլամենտական խմբակցության գործունեությունը, ինչպես նաեւ մեր հասարակական-քաղաքական եւ իր պաշտոններից բխող մնացած այլ ուղղություններով գործունեությունը»,- պատասխանեց ԲՀԿ խոսնակը։ Մեր դիտարկմանը, թե նա նաեւ պատգամավոր է, խմբակցության ղեկավար եւ պարտավոր է ընտրողների ու պետության առաջ կատարել պարտականությունները ու մասնակցել նիստերին, Ուրիխանյանը հայտարարեց. “Կարծում եմ՝ Ձեր հարցը մի քիչ մեծամիտ է եւ անտեղի, որովհետեւ եթե այս երկրում ընտրողների, քաղաքացիների առջեւ, սեփական նաեւ բարոյական համոզմունքից բխող չափազանց մեծ ծավալի պարտականություններ կատարող մարդ կա, ուրեմն դա պարոն Ծառուկյանն է””,- գրել է թերթը: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ