11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Խայծը Նիկոլն ու Հրանտը կուլ չեն տվել. Ժողովուրդ

 ԱԺ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի զրույցի սկանդալային գաղտնալսումը դարձել է ներքաղաքական օրակարգի թիվ մեկ թեման: “Ժողովուրդ”-ին հաջողվել է պարզել, որ Զուրաբյան-Օսկանյան գաղտնալսված հանդիպումը տեղի է ունեցել մոտ երկու-երեք ամիս առաջ Ազատության հրապարակին հարող տարածքում գտնվող “Ռիչ” սրճարանում, որն ինչ-որ կապ ունի Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մերձավորների հետ:

Սա բացօթյա սրճարան է եւ ձմռանը չի գործում: Նույն աղբյուրների համաձայն` մինչեւ համացանցում այդ ձայնագրության հրապարակումը, այն անանուն ձեւով ուղարկվելէ ՀԱԿ անդամներից Նիկոլ Փաշինյանին ու Հրանտ Բագրատյանին, սակայն վերջիններս խայծը կուլ չեն տվել, այլ անտեսել են:

“Ժողովուրդ”-ին չի հաջողվել պաշտոնապես ճշտել այս տեղեկությունները: Փաշինյանը երեկ, թերթի հարցին ի պատասխան, ասել է. “Արդեն ասել եմ, որ ձայնագրության հետ կապված հարցերը չեմ մեկնաբանում”:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ