26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պատգամավոր գեներալները էն չեն. Առավոտ

Արցախյան պատերազմի մասնակից, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար եւ ներկայում “Սարդարապատ” շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանին “Առավոտ”-ը հարցրել է ինչպե՞ս կգնահատի Արցախյան պատերազմի հերոս-գեներալներ Մանվել Գրիգորյանի, Սեյրան Սարոյանի աշխատանքը Ազգային խորհրդարանում: Այս գեներալների մուտքը խորհրդարան ունի՞ արդյոք իմաստ, ի՞նչ տեսակ հարցեր կարող են լուծել նրանք:

“Անշուշտ, իմաստ չունի, նաեւ էստեղ գեներալներ հասկացողությունը ինձ համար ընկալելի չէ, որովհետեւ այդ մարդիկ ինձ համար գեներալներ չեն, նրանք ընդհանրապես գեներալ կոչվելու իրավունք չպետք է ունենային: Դժբախտաբար, այսօր այդպես են կոչվում, բայց իմ պատկերացրած սպան, իմ պատկերացրած հայ գեներալը բոլորովին այլ հատկանիշներ պետք է ունենա”:

Հարցին, թե ինչո՞ւ է նա այդպես արտահայտվում, մի՞թե պատճառն այն է, որ գեներալները չեն ընդդիմանում, հնազանդ վերաբերմունք ունեն իշխանությունների հանդեպ, թերթի զրուցակիցն ասաց. “Ոչ միայն, նրանք բազմաթիվ պարամետրերով չեն համապատասխանում իրենց կոչմանը”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ