15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Րաֆֆուց ոչ մեկը խաբար չի. Հայկական ժամանակ

Մայիսի 9-ին Ազատության հրապարակում “Ժառանգություն” կուսակցության հիմնադիր առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես է գալու հրապարակային հաղորդմամբ: Կուսակցության ներսում քչերն են հստակ տեղյակ, թե կոնկրետ ինչ հաղորդման մասին է խոսքը, քանի որ, ինչպես ցույց է տվել ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքը, ինչպես նաեւ՝ հետընտրական զարգացումները, Րաֆֆի Հովհաննիսյանն անկանխատեսելի է նույնիսկ յուրայինների համար: Այդուամենայնիվ, ԱԺ “Ժառանգություն”  խմբակցության ղեկավար Ռուբեն […]

Ծառուկյանը, այնուամենայնիվ, կհայտարարի. Հայկական ժամանակ

Թերթի  թղթակցին հայտնի է դարձել, որ “Բարգավաճ Հայաստանը” Երեւանի ավագանու ընտրություններից հետո, այդուամենայնիվ, որոշել է հայտարարել ընդդիմություն դառնալու մասին: Դա տեղի է ունենալու ԱԺ աշնանային նստաշրջանի սկզբում: Սույն տեղեկությունը հայտնել են ԲՀԿ-ին մոտ կանգնած թերթի աղբյուրները: Ըստ նույն աղբյուրների, ԲՀԿ-ն պատրաստվում է աշնանը կուսակցության ներսում նաեւ կառուցվածքային որոշ փոփոխություններ կատարել: Թե ինչպիսի փոփոխությունների մասին է […]

Դարձյալ տրակտորները. դատի գործ է բացվում Ժամանակ

Բելառուսական տրակտորներ արտադրող Бобруйский ընկերությունը սպառնում է դատի տալ Հայաստանի գյուղնախարարի նախկին տեղակալ, ԲՀԿ-ական Վարդան Կարապետյանին, եթե վերջինս շարունակի չվճարել Հայաստան բերած բելառուսական տրակտորների դիմաց։ Ըստ բելառուսական կողմի՝ 2012թ. մայիսին ՀՀ կառավարության անդամ, գյուղատնտեսության փոխնախարար Վարդան Կարապետյանն ընկերությանն առաջարկել է Բելառուս-311 մակնիշի 9 տրակտորներ մատակարարել իր՝ “Վ. Կարապետյան եւ ընկերներ” ընկերության համար՝ 84 հազար դոլար […]

Այ քեզ Կարին, այ քեզ ընկեր. Չորրորդ ինքնիշխանություն

Երեկ համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որտեղ “Ժառանգություն” կուսակցության “Բարեւ Երեւան” դաշինքի ավագանու ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանր ապրիլի 9-ի միջադեպի ժամանակ ոստիկանության բաժանմունք տարվելիս, ոստիկանության աշխատակիցների վրա գոռգոռում եւ հայտարարում է, թե իրենց 100 հազար դոլար կաշառք են առաջարկել, բայց իրենք հանուն նաեւ այդ ոստիկանների` հրաժարվել են դրանից: Արագորեն շրջանառության մեջ կասկածներ դրվեցին, թե տեսանյութը ոստիկանությունից […]

Գյումրիում հետաքրքիր զարգացումները դեռ առջեւում են. Հրապարակ

Այն բանից հետո, երբ Շիրակի նորանշանակ մարզպետը սկսեց միջամտել Գյումրու խնդիրների կարգավորմանը, եւ Սամվել Բալասանյանը կոպիտ հակազդեցություն հանդես չբերեց, ոմանք շտապեցին Գյումրու քաղաքապետի դիրքորոշումը բնորոշել որպես մարզպետին Գյումրու համար պատասխանատվության տիրույթում պահելու մարտավարություն: Գուցեեւ այդ տրամաբանությունն է տվյալ ժամանակահատվածում գերակա, որովհետեւ իրոք՝ Գյումրու հարցերից մարզպետին դուրս թողնելը կնշանակի շարունակել տարիներ տեւող այն գործընթացը, երբ Շիրակի […]

Կկալանավորվի ԲՀԿ-ական նախկին մարզպետը. Ժամանակ

Թերթի տեղեկություններով,  ԲՀԿ-ական նախկին մարզպետ, Երեւանի ավագանու ԲՀԿ ցուցակի 4-րդ հորիզոնականը զբաղեցնող Սերգեյ Բագրատյանին շուտով կկալանավորեն:  Թերթը հիշեցնում է, որ որոշ տեղեկությունների համաձայն, իր պաշտոնավարման տարիներին նա յուրացրել է 2012 թվականին կառավարության կողմից Վայոց Ձորի մարզին հատկացված դիզվառելիքի ապօրինի իրացումից ստացված գումարը: Թերթի տեղեկություններով, այս պահին հաջողվել է բացահայտել մարզի մոտ հինգ գյուղի համար հատկացված […]

Մտածելու բան ունեն` պարտվեցին Սերժ Սարգսյանի ջահելներին. Առավոտ

Թերթի հետ զրույցում ՀՀԿ շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը նշել է,  որ այն քաղաքական ուժերը, որոնք մինչ այդ խոսում էին նախագահական ընտրություններում իրենց մասնակցելու դեպքում հավանական իրավիճակներից, հիմա մասնակցեցին` ամբողջ թիմով, ողջ ուժով եւ քաղաքական ողջ բառապաշարով, իշխանություններին վարկաբեկման գործիներով ու ֆիասկո են ապրել. “Եվ պարտություն են կրել ոչ թե ՀՀԿ նախագահից, այլ ՀՀԿ նախագահի երիտասարդական […]

Օսկանյանը “քավության նոխազ”. Իրավունք

Մայրաքաղաքի ավագանու ընտրությունների հետ կապված ՀՅԴ-ն բավարարվեց կեսբերան քննադատությամբ։ Այդ կուսակցությունը ներկայացնող թերթի աղբյուրները վստահեցնում են, որ ՀՅԴ-ի հետընտրական մեղմ տոնը ամենեւին էլ պատահականություն չէ։ Բանն այն է, որ ՀՅԴ-ական գործարար ու մասամբ էլ կիսաօլիգարխիկ թեւը, որն ի սկզբանե դեմ էր ընտրություններին սեփական ցուցակով առաջադրվել, հիմա բավականին կոշտ տոնայնությամբ է սկսել խոսել ի սկզբանե առաջադրվելու […]

Կհանդիպե՞ն նախագահն ու “նախագահ ջանը”. 168 Ժամ

Այսօր կամ վաղը կհրապարակվի նոր կառավարության կազմը: Թեեւ կառավարության ձեւավորման վերջնաժամկետը մայիսի 9-ն է, սակայն, քանի որ այդ օրը ոչ աշխատանքային է, իշխանական կուլիսներում նշում են, որ ամեն ինչ կորոշվի մինչ այդ: Թերթը դեռ շաբաթներ առաջ գրել էր, որ նոր կառավարության կազմը կախված է լինելու Երեւանի ավագանու ընտրություններից եւ ուժերի դասավորվածությունից: Երեկ քաղաքական կուլիսներում խոսվում […]

Կառավարությունում այդուհանդերձ կփոխվեն. 168 ժամ

Այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը կներկայացնի իր ձեւավորած կառավարության նոր կազմը: Նոր կառավարությունը կլինի հնի կրկնությունը` մի քանի փոքր եւ խիստ կոսմետիկ փոփոխություններով: Թերթի տեղեկություններով, փոխվելու են ընդամենը երեք նախարարներ. ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին կփոխարինի ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին` Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը, իր պաշտոնին հրաժեշտ կտա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի