16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ծառուկյանը, այնուամենայնիվ, կհայտարարի. Հայկական ժամանակ

Թերթի  թղթակցին հայտնի է դարձել, որ “Բարգավաճ Հայաստանը” Երեւանի ավագանու ընտրություններից հետո, այդուամենայնիվ, որոշել է հայտարարել ընդդիմություն դառնալու մասին: Դա տեղի է ունենալու ԱԺ աշնանային նստաշրջանի սկզբում: Սույն տեղեկությունը հայտնել են ԲՀԿ-ին մոտ կանգնած թերթի աղբյուրները:

Ըստ նույն աղբյուրների, ԲՀԿ-ն պատրաստվում է աշնանը կուսակցության ներսում նաեւ կառուցվածքային որոշ փոփոխություններ կատարել: Թե ինչպիսի փոփոխությունների մասին է խոսքը, առայժմ հայտնի չէ: Դրանք քննարկման փուլում են:

ԲՀԿ-ն պատրաստ է նաեւ` կուսակցությունից գործարար թեւի անջատմանը: Իշխանությունն արդեն այսօրվանից պատրաստվում է 2017-18թ.թ. ընտրություններին եւ փաստորեն` որոշել է գործարկել նույն սցենարը, որը կիրառվեց 2006-2008թ.թ. ընթացքում: Այն ժամանակ, սակայն, գործիքը կամ “ընդդիմությունը”` ՕԵԿ-ն էր:

Թե այս սցենարը ժամանակի ընթացքում ինչ մուտացիաների կենթարկվի եւ արդյո՞ք արդյունավետությամբ կգործի, դեռ կերեւա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ