05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կկալանավորվի ԲՀԿ-ական նախկին մարզպետը. Ժամանակ

Թերթի տեղեկություններով,  ԲՀԿ-ական նախկին մարզպետ, Երեւանի ավագանու ԲՀԿ ցուցակի 4-րդ հորիզոնականը զբաղեցնող Սերգեյ Բագրատյանին շուտով կկալանավորեն: 
Թերթը հիշեցնում է, որ որոշ տեղեկությունների համաձայն, իր պաշտոնավարման տարիներին նա յուրացրել է 2012 թվականին կառավարության կողմից Վայոց Ձորի մարզին հատկացված դիզվառելիքի ապօրինի իրացումից ստացված գումարը:

Թերթի տեղեկություններով, այս պահին հաջողվել է բացահայտել մարզի մոտ հինգ գյուղի համար հատկացված դիզվառելիքի 10 միլիոն դրամի յուրացում: Ս. Բագրատյանի դեմ քրեական գործ է հարուցվել, այն գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում:

Վայոց Ձորի մարզպետի պաշտոնը թողնելով դեռեւս անցած տարի՝ նա ակտիվորեն սկսել է ծավալել բիզնես գործունեություն:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ