05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Գյումրիում հետաքրքիր զարգացումները դեռ առջեւում են. Հրապարակ

Այն բանից հետո, երբ Շիրակի նորանշանակ մարզպետը սկսեց միջամտել Գյումրու խնդիրների կարգավորմանը, եւ Սամվել Բալասանյանը կոպիտ հակազդեցություն հանդես չբերեց, ոմանք շտապեցին Գյումրու քաղաքապետի դիրքորոշումը բնորոշել որպես մարզպետին Գյումրու համար պատասխանատվության տիրույթում պահելու մարտավարություն:

Գուցեեւ այդ տրամաբանությունն է տվյալ ժամանակահատվածում գերակա, որովհետեւ իրոք՝ Գյումրու հարցերից մարզպետին դուրս թողնելը կնշանակի շարունակել տարիներ տեւող այն գործընթացը, երբ Շիրակի մարզպետներն զբաղվում էին հիմնականում մարզի գյուղերի հարցերով եւ կառավարության միջոցներն ուղղում այնտեղ:

Սակայն առնվազն անհիմն էր այն պնդումը, թե Բալասանյանը չպատասխանեց, որովհետեւ նրա պատասխանին հանրությունն ականատես եղավ մի քանի օր առաջ՝ Գյումրու հեռուստաընկերություններով տված հարցազրույցի ժամանակ, երբ հատուկ շեշտեց “վեցամսյա աշխատանքի հաշվետվություն գյումրեցիներին”, սրանով ցույց տալով իր կապը ժողովրդի հետ եւ ընդգծելով, որ ինքը հաշվետու է միայն ժողովրդի առաջ:

Ամեն դեպքում, Գյումրիում հետաքրքիր զարգացումները դեռ առջեւում են:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ