15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ազատել են Աղվան Գառնիկիչի աջ ձեռքի՞ն. Հրապարակ

Թերթը երեկ ուշ երեկոյան 2 լուր ստացավ , որոնց իսկությունը ճշտել չհաջողվեց: “Տեղեկացանք, որ աշխատանքից ազատվել է Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը, որը դատախազության երկարամյա աշխատակիցներից էր, Աղվան Հովսեփյանի աջ ձեռքը, մեծածավալ տեղեկատվության կրող: Եվ իմացանք, որ Աջափնյակում ձերբակալվել է ԲՀԿ-ի օգտին ընտրակաշառք բաժանող մի անձ: Այսօր կփորձենք ճշտել տեղեկությունները”,-գրել է թերթը:

Ի՞նչ է սպասվում Վազգենին. Հրապարակ

Չնայած դատական պրոցեսի հանդարտ ընթացքին ու Վազգեն Խաչիկյանի բարձր տրամադրությանը, ինչը մերձավորները բացատրում են նրանով, որ պրոցեսը նրա օգտին է ավարտվելու, եւ նրան ազատ են արձակելու դատարանից, թերթի  տեղեկություններով, դատը բոլորովին էլ Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի օգտին չի ավարտվելու, եւ նրան առնվազն 8 տարվա ազատազրկման են դատապարտելու: Բանն այն է, որ […]

Գագիկ Խաչատրյանին նոր պաշտոն. Ժամանակ

ՀՀ կառավարությունում տեղի ունենալիք կառուցվածքային փոփոխությունների առնչությամբ նոր տեղեկություններ են բացահայտվում։ Թերթի տեղեկություններով պետեկամուտների կոմիտեն, այնուամենայնիվ, բաժանվելու է: Հարկային ծառայությունը կմտնի ֆիննախարարության կազմ, իսկ նոր գերատեսչությունում առայժմ նախարարի պաշտոնում կնշանակվի ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը: Այդպիսով հարկային ծառայությունը ֆիննախի հետ միասին իր գործունեությամբ հաշվետու կլինի ԱԺ-ին, եւ Գ. Խաչատրյանը մյուս նախարարների նման ստիպված կլինի վերջապես պատասխանել […]

Պատճառը բարոյական է. Առավոտ

“Ես մնում եմ իմ կարծիքին` պետք է առաջադրվեինք, բայց պարոն Ծառուկյանն ինքն այդ մասին կխոսի, կներկայացնի պատճառները իր չառաջադրման, որոնք շատ մարդկային են ու շատ բարոյական: Ձեզնից յուրաքանչյուրը կհասկանա այդ պատճառները, բայց առաջին հերթին, իմացեք, դա ձեզանից յուրաքանչյուրի անվտանգության հարցն էր, բայց այդ մասին մի օր անկեղծ կխոսենք”,- Մերգելյան ինստիտուտին հարակից այգում բնակիչների հետ հանդիպման […]

ԲՀԿ-ի Գրիշը` Տարոնի համա՞ր. Հրապարակ

 Իրեն ուղղված թերթի հարցին չպատասխանելով՝ ԲՀԿ-ական Գրիշա Մարգարյանը՝ Բելաջիոյի Գրիշը, սկսեց շատ արագ քայլել, լույսի արագությամբ բարձրացավ երկրորդ հարկ ու անհետացավ ԱԺ դահլիճում: Կես ժամ հետո նա հաստատակամ վերադարձավ. կանգնած դիրքից ակնհայտ էր, որ այլեւս “ինստրուկտաժն” անցել է եւ ցանկանում է հարցին պատասխանել: Չհիասթափեցրինք. “Տեղեկություններ ունենք, որ Դուք աշխատում եք ՀՀԿ-ի թեկնածու Տարոն Մարգարյանի օգտին”: […]

Չարբախցիները փնտրում են իրենց պատգամավորին. Ժամանակ

Չարբախում ԲՀԿ երեկվա նախընտրական հանդիպման ժամանակ պարզվեց, որ չարբախցիները չեն ճանաչում տարածքի ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանին։ Բնակիչները Վարդան Օսկանյանին դժգոհեցին, որ վերջինս իրենց նամակներին չի պատասխանում՝ խնդրելով ԲՀԿ-ական պատգամավորին իրենց մոտ ուղարկել: Թերթը հիշեցնում է, որ  Շենգավիթ համայնքում մեծամասնական կարգով ընտրված Լյովա Խաչատրյանն ապարանցի է եւ ԲՀԿ-ական դարձավ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ Իսկ երեկ Չարբախում ԲՀԿ-ն […]

Սիլիկոնե կրծքեր եւ բազմանալու հնարավորություն. Առավոտ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Վոլոչկովայի հետ կապված քննադատությունների առնչությամբ հիշեցրել էր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի խորհուրդը իրեն, թե` ներվերդ պինդ պահիր, քննադատողների մի մասը քեզ է նախանձում, մյուս մասն էլ` Վոլոչկովային: Թերթը  քննադատողներից մեկից`”Բարեւ Երեւան” դաշինքի քաղաքապետի թեկնածու Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվել է, թե ինքը նրանցից ո՞ւմ է նախանձում` Տարոն Մարգարյանի՞ն, թե՞ Վոլոչկովային: Արմեն Մարտիրոսյանը պատասխանել է. […]

Սիկտիր եղեք այս երկրից . Չորրորդ ինքնիշխանություն

Թերթի տեղեկություններով, ապրիլի 27-ին “Անի”  հյուրանոցում միջադեպ է տեղի ունեցել: Սարգիս Հացպանյանը Արեւմտյան Հայաստանից ժամանած հյուրերի ներկայությամբ, որոնց մեջ եղել են նաեւ Հրանտ Դինքի փաստաբանը եւ “Ակոս” թերթի նախկին աշխատակից Հրանդը, հարձակվել է Հրանդի վրա` նրան մեղադրելով իր դեմ հողվածներ գրելու մեջ: Նա բոլոր հյուրերին դիմել է անվայել խոսքերով. “Դուք ապրում եք Թուրքիայի մեջ եւ […]

Ծառուկյանը դա չի անի. Հրապարակ

ԲՀԿ-ն, անկախ ընտրությունների արդյունքներից, որեւէ կերպ չի ներգրավվելու հետընտրական զարգացումների մեջ, չի մասնակցելու որեւէ բողոքի ակցիայի, որոնք պատրաստվում են իրականացնել ՀԱԿ-ը եւ մնացյալները, այդ թվում եւ չի մասնակցելու արդեն իսկ հայտարարված մայիսի 9-ի “Նախախորհրդարանի” միտինգին:  “Ծառուկյանն ինչո՞ւ պետք է Օսկանյանի համար միտինգ անի”,- հարցնում են որոշ ԲՀԿ-ականներ, մանավանդ որ, ըստ նրանց,  կա նախնական պայմանավորվածություն ՀՀԿ-ի […]

Խոսքը կարող է գնալ 3-ից 5 նախարարների փոփոխության մասին. Հայկական ժամանակ

Հանրապետական կուսակցությանը մոտ կանգնած թերթի աղբյուրները հայտնում են, որ այսօր ՀՀԿ-ն իր առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ, պատրաստվում է երևանյան ռեստորաններից մեկում նշել մայիսի 1- ը: Հավաքին ներկա Է լինելու ՀՀԿ ողջ վերնախավը: Ըստ որոշ տեղեկությունների, այդ հավաքի ժամանակ հստակեցվելու Է ապագա կառավարության նախնական կազմը: Այդ կազմը որևէ փոփոխության թերևս չի ենթարկվի, եթե այս կիրակի օրը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի