05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Չարբախցիները փնտրում են իրենց պատգամավորին. Ժամանակ

Չարբախում ԲՀԿ երեկվա նախընտրական հանդիպման ժամանակ պարզվեց, որ չարբախցիները չեն ճանաչում տարածքի ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանին։ Բնակիչները Վարդան Օսկանյանին դժգոհեցին, որ վերջինս իրենց նամակներին չի պատասխանում՝ խնդրելով ԲՀԿ-ական պատգամավորին իրենց մոտ ուղարկել:

Թերթը հիշեցնում է, որ  Շենգավիթ համայնքում մեծամասնական կարգով ընտրված Լյովա Խաչատրյանն ապարանցի է եւ ԲՀԿ-ական դարձավ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։

Իսկ երեկ Չարբախում ԲՀԿ-ն այնպիսի քաղաքապետ խոստացավ, ով “քաղաքապետարանը շատ ավելի մատչելի կդարձնի”, եւ որ քաղաքապետն իր գրասենյակից դուրս կգա շաբաթը մի քանի անգամ ու կհանդիպի ժողովրդի հետ։

Թերեւս, ճիշտ կլինի նաեւ, որ ԲՀԿ-ն մինչ այդ իր խմբակցության պատգամավորին կարողանա ուղարկել Չարբախ՝ ծանոթանալու իր ընտրողների հետ ու լսելու նրանց:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ