15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Իշխանությունը սցենար ունի` ով է անցնելու. Ժամանակ

Թերթի տեղեկություններով իշխանությունները գծել են Երեւանի ավագանու ընտրությունների սցենարը: Ըստ այդմ` առաջին ետղում իշխանությունն ուզում է տեսնել Տարոն Մարգարյանին: Երկրորդ տեղում կլինի ԲՀԿ-ն, կամ “Բարեւ, Երեւան” դաշինքը, իսկ չորրորդ տեղում` ՕԵԿ-ը: Իշխանական սցենարի համաձայան` ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն չեն հաղթահարելու ընտրությունների համար սահմանված շեմը:

Ծառուկյան` նախագահ. 168 ժամ

Վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանի վերանշանակումից հետո ԲՀԿ գործարար թեւի ներկայացուցիչները փորձում են հասնել նրան, որ կուսակցությունը վերանայի իր դիրքորոշումը կառավարության վերաբերյալ եւ հաշտեցման եզրեր գտնի վարչապետի հետ: Ի պատասխան դրա` ԲՀԿ քաղաքական թեւն առաջարկում է քաղաքական կուրսի կոշտացում, ինչի արտահայտությունն էր Վարդան Օսկանյանի՝ ընդդիմություն դառնալու առաջարկը: Կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի համար “ոչ իշխանություն, ոչ ընդդիմություն” […]

Քրեական գործ է հարուցվել դիզվառելիքի յուրացման փաստով. Ժամանակ

Վայոց ձորի նախկին մարզպետ, Երեւանի ավագանու ԲՀԿ ցուցակի 4-րդ հորիզոնականը զբաղեցնող Սերգեյ Բագրատյանն իր պաշտոնավարման տարիներին յուրացրել է 2012 թվականին կառավարության կողմից Վայոց ձորի մարզին հատկացված դիզվառելիքը:   Փաստի առթիվ արդեն քրգործ է հարուցվել: Թերթի  տեղեկություններով՝ այս պահին հաջողվել է բացահայտել մարզի մոտ հինգ գյուղի համար հատկացված դիզվառելիքի հափշտակության շուրջ 10 միլիոն դրամի յուրացումը:

“Ծաղիկ Ռուբոն” եւ Նոնան. Հրապարակ

Շաբաթ օրվանից կուսակցություններն անցել են “բուն գործողությունների”. ըստ գրաֆիկի` 2 շաբաթ պետք է տեւեր ընտրողների հոգսերի ինվենտարիզացիան, 2 շաբաթ` փողի ու անհրաժեշտ ապրանքների ընդհուպ սառնարանների, կահույքի, ջահերի ու լվացարանների ձեռքբերում: Դավիթաշենում կիրակի օրվանից սկսել են նաեւ գումարի բաշխումը. 30-40 հազարական դրամ` անկախ ընտանիքի անդամների թվից: Հաշվարկը բավականին ռեալ է. փողի երեսուն տոկոսը կկորչի, ընտրողը “կքցի”` […]

Նախարարի ուշացած sms-ները. Չորրորդ ինքնիշխանություն

Թերթի  տեղեկություններով` ապրիլի 23-ին հանրապետությունում գրանցված ցրտահարության մասին ՀՀ գյուղնախարարությունը իմացել է, երբ Արմավիրի ու Արարատի մարզի ցրտահարված ցանքատարածքների տերերը ահազանգել են տեղեկացնելով կրած վնասների մասին: Գյուղնախարարությունը միայն ապրիլի 24-ին է սկսել հեռախոսային հաղորդագրություններ ուղարկել, թե ցրտահարություն է սպասվում եւ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել: Այդ կերպ ոլորտի պատասխանատուների փորձել են տպավորություն ստեղծել, թե իրենք աշխատում […]

Առանց փողի ինչ կանի. 168 ժամ

Մայիսի 5-ի ընտրությւոնների քարոզարշավը ցույց է տալիս, որ քարոզչությունն արդյունքների վրա ամենափոքր ազդեցություն է ունենալու: Ընտրողների մեծ մասը, այսպես թե այնպես, կողմնորոշված է, եւ մի մասն էլ քաղաքական ուժերից որեւէ մեկից ակնկալիք չունի: Գաղափարախոսություն, արժեքներ, սկզբունքներ… ամեն ինչ ստորդասվում է փողին: Առաջիկա ընտրությունների առանձնահատկություններից մեկն այն է, որ ԲՀԿ-ն ունի փող, բայց չունի այդ փողը […]

ՀՀՇ-ՀՀԿ-ի Գեւորիկից հետո` առանց փողի՞. Հրապարակ

ՀՀԿ գրասենյակի մոտ ՀՀՇ-ՀՀԿ-ի Գեւորիկին այլեւս փոխարինում է ՀՀԿ-ի տատիկը: Երեկ նա բեզարած, ձեռնափայտին հենված, ձեռքին թղթի փաթեթներ, քայլում էր ՀՀԿ-ի կողքով: Տատ, ո՞նց ես, էսօր թերթում քո նկարը կար: “Խո վատ բան չի՞ն գրե”: Չէ` ոչ մի վատ բան, գրել էին, որ լավացել ես, նկարդ էլ դրել էին: “Սիրո՞ւն ի… գիտեմ,”Հայոց ժամանակ” է դրե”: […]

5 ամսական Ագնեսան մահացել է հիվանդանոցում. Ժամանակ

Նախօրեին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել է 5 ամսական Ագնեսան: Նախնական տվյալներով` երեխան մահացել է թոքաբորբից: Ագնեսայի հարազատները սակայն պնդում են, որ երեխան մահացել է ոչ թե թոքաբորբից, այլ բժիշկների անփութության պատճառով: Երեխայի մայրը բողոք է ներկայացրել Երեւանի ոստիկանության Կենտրոնի բաժին առ այն, որ երեխայի մահվան համար պատասխանատու են բժիշկները: Թե որն է եղել երեխայի մահվան […]

Մանկապիղծ Սերոբին վաղաժամկետ կազատե՞ն. Հրապարակ

Մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանի առողջական վիճակը վատացել է, եւ նա վերջին շրջանում պարբերաբար տեղափոխվում է “Նաիրի” բժշկական կենտրոն` բուժում ստանում, ապա հետ տարվում ՔԿՀ: Ոմանք ենթադրում են, որ սրանով հող են պատրաստում նրան առողջական պատճառներով ազատելու համար: Նրա հիվանդությունը դասվում է, կառավարության որոշմամբ, պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքը: ՔԿՀ մամուլի […]

Բարձրաստիճան ոստիկանների գործը ՀՔԾ-ում է. Հայկական ժամանակ

ՀՀ բարձրաստիճան ոստիկանների կողմից ստեղծված եւ տարիներ շարունակ գործունեություն ծավալած ֆինանսական բուրգի շուրջ նոր մանրամասներ են ի հայտ գալիս։ Թերթի տեղեկություններով՝ գործն արդեն ՀՔԾ-ում է, բայց դա չի նշանակում, որ շատ շատերին հայտնի այդ պատմությունը կբացահայտվի եւ մեղավորները կպատժվեն։ Ավելին, գործի ընթացքը ցույց է տալիս, որ ամեն ինչ արվում է պատմությունը կոծկելու համար։ Մինչ օրս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի