18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀՀՇ-ՀՀԿ-ի Գեւորիկից հետո` առանց փողի՞. Հրապարակ

ՀՀԿ գրասենյակի մոտ ՀՀՇ-ՀՀԿ-ի Գեւորիկին այլեւս փոխարինում է ՀՀԿ-ի տատիկը: Երեկ նա բեզարած, ձեռնափայտին հենված, ձեռքին թղթի փաթեթներ, քայլում էր ՀՀԿ-ի կողքով:

Տատ, ո՞նց ես, էսօր թերթում քո նկարը կար: “Խո վատ բան չի՞ն գրե”:

Չէ` ոչ մի վատ բան, գրել էին, որ լավացել ես, նկարդ էլ դրել էին:

“Սիրո՞ւն ի… գիտեմ,”Հայոց ժամանակ” է դրե”: Չէ, «”Հայկական ժամանակը”:

“Սիրունն” ի՞նչ ես անում:

“Եսի՞մ, այ բալա, թող սիրուն ըլնեմ”:

էս ՀՀԿ-ն գոնե փող-մող տալի՞ս է:

“Չէ՜, այ բալա, որդի՞ց. էսա` տես”:

Նախ ցույց տվեց իր ձեռնափայտի կողքից կախված հաց ու պանիրը. “Իմ ուտելիք ես իմ հետ կպպտեմ”, հետո էլ` ձեռքի թղթե կապուկը, “էսքա՜ն հոգս ունեմ, բալա ջան, լուծող չկա”: Բա ինչի՞ ես գովում նրանց: “Սրտանց, բալա ջան, սրտանց եմ անում: Արի ձեռս դնեմ քո վրա, քեզ էլ օրհնեմ. իմ օրհնանք հասնում ա, իմացա՞ր”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ