12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ապրի ոստիկանը. Ժամանակ

“Չենք հանդուրժում ոչ մի կուսակցության, ոչ մի քաղաքական գործչի, որ առեւտուր անի ոստիկանի հետ, ինչ որ հայտարարություններ անի,-ասել է ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանը` անդրադառնալով ԲՀԿ պաշտոնական հայտարարությանը, թե ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում ոստիկանները արգելել են ԲՀԿ առաջնորդին անցնել պատգամավորների համար նախատեսված ճանապարհով: -Շատ ճիշտ են արել, որ չեն թողել: Ժամանակն է, որ բոլորը հասկանան, եթե ոստիկանը […]

Մնաց “կամուֆլյաժը”. Իրատես de facto

Չնայած այն պնդմանը, որ քաղաքականությունը երկրորդ արհեստն է` առաջին հայտնիից հետո, բայց արի ու տես, որ իր դեպքում եւս որոշակի օրինաչափություններ են գործում: “Առաջ պոռալով` հետ-հետ երթալը”, իշխանություն լինելով այլընտրանք “խաղալը”, կոկորդ պատռելը կարող են լոկ ժամանակավոր էֆեկտ ապահովել: Հետո գալիս է “մարտ ամիսը` դարդ ամիսը”, եւ ամեն բան գցում է իր տեղը: Այո, այսօր, […]

Սերժ Սարգսյանի լռությունը. Իրատես de facto

Հայաստանի գիտնականները զարմացած են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լռությունից։ Օրերս Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ժողովում նրանք ՀՀ նախագահին հստակ հարցրին, թե ինչ է արվում գիտության թերֆինանսավորման եւ գիտնականների ցածր աշխատավարձերի հարցը լուծելու համար։ Նախագահը ոչինչ չասաց։ Ի՞նչ պետք է ասեր Սերժ Սարգսյանը, ինչպիսի՞ պատասխանի էին սպասում գիտնականները եւ անձամբ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։  “ՀՀ նախագահը […]

Միանշանակ հրաժեշտ կտա Հասմիկ Պողոսյանը. Իրատես de facto

Նոր կառավարության անդամների կազմը հայտնի կդառնա Երեւանի ավագանու ընտրություններից հետո: Մինչ այդ նախարարների պաշտոնակատարները սրտի թրթիռով ստիպված են սպասել` արդյո՞ք երկրորդ անգամ բախտն իրենց կժպտա: Թերթի տեղեկություններով, ՀՀԿ բոլոր “պաշտոնակատարները” այս ընթացքում դեռ ակտիվորեն պիտի իրենց թեկնածուի ընտրությունները “հորով-մորով” անեն, եւ դրանից հետո միայն “նժարի” վրա կդրվի այս տարիների վաստակը: Ի դեպ, թերթի տեղեկությամբ, պաշտոնին […]

Աշոտտյանը վարչապետին չի կրվել . Հրապարակ

Այն ժամանակ, երբ բոլորը բոլորի հետ գրազ էին գալիս` նախագահական ընտրություններում կդնի՞ իր թեկնածությունը Գագիկ Ծառուկյանը, թե՞ ոչ,  գրազ էր եկել նաեւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, որը, փաստորեն, “կրվել” է գրազը, որովհետեւ պնդել է, որ Ծառուկյանը կառաջադրվի: “Կրվել” է կոստյում: Ըստ չար լեզուների` վարչապետին: Երեկ, թերթի թղթակիցը զանգահարեց` իմանալու, վճարե՞լ է Աշոտյանն իր պարտության դիմաց, պարզվեց, […]

ԲՀԿ-ն եւ “Բարեւ Երեւանը” երեւանցիներին չեն վստահում. Առավոտ

Թերթի  աղբյուրների փոխանցմամբ` Երեւանի ավագանու ընտրություններում որպես վստահված անձինք ԲՀԿ­-ն Երեւան է բերելու Աբովյան քաղաքի բնակիչների, իսկ “Բարեւ Երեւանը” վստահված անձինք է բերելու Գյումրիից: Այս երկու ուժերը մայրաքաղաքում իրենց օտա՞ր են զգում:

Րաֆֆին պետք է հեռանա քաղաքականությունից. 168 ժամ

“Ազատություն”  կուսակցության նախագահ, Աժ պատգամավոր Հրանտ Բագրատյանը պատասխանել է թերթի հարցերին: – Պարոն Բագրատյան, այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի 9-ին, ընդհանրապես հետընտրական զարգացումների այդպիսի հանգուցալուծումը, Ձեզ համար սպասելի՞էր: – Այո, կարող եմ ասել, որ սպասում էի, որ այդպիսի բան կլինի: Այն, ինչ տեղի ունեցավ, դա հնարավոր ելքերից մեկն էր: Ինձ ուրախացնում է, որ մարդկային զոհեր […]

“Ղալաթ է արել”. 168 ժամ

Ինչպես հայտնի է՝ Երեւանի ավագանու նախընտրական քարոզչության ժամանակ երեքշաբթի օրը ՀՀԿ ավագանու անդամ Աշոտ Պապայանը քաշքշել եւ հարվածել էր ilur.am-ի լրագրողին: Թերթը  ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտ Եսայանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք նորմալ է համարում նման միջադեպերը, որոնք դարձյալ ՀՀԿ-ականների կողմից են իրականացվում: “Իհարկե` ոչ, եւ հազար անգամ` ոչ: Եթե […]

Գյումրիում վախեցած “պատերազմի” են սպասում. Հայկական ժամանակ

Նախօրեին Գյումրիում հնչած կրակոցներից հետո Հանրապետության երկրորդ քաղաքում վախի մթնոլորտ է տիրում: Գյումրեցիները վստահ են, որ կրակոցներից սպանված “Շեկո” մականվամբ հայտնի Արտյոմ Կարապետյանի համար վրեժ է լուծվելու: Քաղաքում սպասում են “պատերազմի”: Ոստիկանությունը փորձում է կանխարգելել հնարավոր արյունահեղությունը, ինչը, սակայն գյումրեցիների կարծիքով` դժվար թե հաջողվի: Երեկ հայտնի դարձավ, որ ոստիկանական խմբերը ողջ Գյումրիում ավտոմեքենաների խուզարկություններ էին […]

Հոգու խոքրում ամաչում է , թե ինչպես է “հացի փող” վաստակում. Առավոտ

“Ստեղ չի կարելի նկարել”` ինձ ուղղված այս արտահայտությունը ես առաջին անգամ լսեցի 1990 թվականի օգոստոսին: Մեսրոպ Մովսեսյանը եւ ես նկարահանում էինք ՀԱԲ-ի հետ կապված իրադարձությունները: Տեխնիկայի տան մոտ հավաքվել էր զինված մարդկանց մի խումբ, իսկ “Էրեբունի” հյուրանոցի մոտ` զինված մարդկանց մեկ այլ խումբ, եւ երկու խմբերի ներկայացուցիչներն էլ ինքնաձիգը ձեռքներին մեզ “հորդորում էին” չնկարահանել: Ինչպես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի