15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Իշխանությունը կունենա “40+1-ը”. Առավոտ

Թերթի խմբագիրը գրում է. “Մայիսի 6-ին ես ոչ ցույց եմ անելու, ոչ էլ հացադուլ”,- երեկ ինձ խոստացավ հայտնի քաղաքական գործիչներից մեկը: Զրույցը մասնավոր Էր, և այդ պատճաոով չեմ կարող հրապարակել նրա անունը:

Իսկ մայիսի 6-ին, եթե ամեն ինչ տեղի ունենա այնպես, ինչպես շատերս կանխատեսում ենք, հավանաբար, հնարավորություն կլինի “գաղտնազերծել” նրա անունը և հետն Էլ արձանագրել` արդյոք նա իր խոսքի տերը եղա՞վ, թե՞ ոչ:

Իհարկե, իդեալական կլիներ, եթե մեր իշխանությունները ինչ-որ “ինսայթ” ապրեին և հրաժարվեին սրդեն 18 տարի կիրառվող՝ ընտրություններում հաղթելու” տրորված ճանապարհից: Բացի ամեն ինչից՝ Երևանում ոչ “Հանրապետական” քաղաքապետ ունենալը հիմք կդներ իշխանության և ընդդիմության ուչ միայն աոողջ մրցակցության, այլև քաղաքակիրթ համագործակցության: Այո, համագործակցության, որովհետև Երևանի քաղաքապետարանը և կաոավարությունը դատապարտված են որոշակի հարցեր միասին լուծելու:

Բայց հրաշքներ, ավաղ, չեն լինում՝ ամեն ինչից դատելով՝ իշխանությունը գործում Է “ստանդարտի մեջ”, ու ՀՀԿ-ն հավաքելու Է “40+” տոկոս՝ ընտրակաշաոքի, Թոխմախի Մհերի նման մարդկանց “հեղինակությամբ”, ինչպես նաև “տուրբոյատիպ պերսոնաժների” անձնուրաց ջանքերով:

Նրանք, ովքեր նախագահ կամ պատգամավոր են դարձել այղ ճանապարհով, իսկ հիմա ընդդիմություն են կամ այլընտրանք, չպիտի զարմանան, որ ուրիշներն այդպես են վարվում: Ոչ երեկ, ոչ այսօր, ոչ վաղը, ոչ Էլ 2017 կամ 2018 թվականներին հնարավոր չէ հույսը դնել “իշխանության ինսայթի” վրա:

Ընդ որում, դա վերաբերում է ոչ փայն Հայաստանին՝ ոչ մի երկրում մինչև իշխանությանը չստիպես անել, նա որևէ լավ բան չի անի: Հարցն այն է, հետևաբար, թե ինչպես ստիպել: Եվ սյստեղ պետք է արձանագրել, որ ընդդիմության վարքը նույնպես “ստանդարտի մեջ” է:

Մեջբերում սնեմ հրապարակախոս Արծրուն Պեպանյանի գրառումից. “Մայիսի 6-ին հանրապետության աոանձին շրջաններում, իսկ մայրաքաղաքում՝ հատկապես, սպասվում են կարճատև ցույցեր հետևյալ թեմայով.

Մենք արդար ենք, ազնիվ, բայց նրանք հերթական անգամ մեզ թույլ չտվեցին ոչնչացնենք իրենց”: Ցույցերը կտևեն մի քանի օր, ապա ցուցարարները կգնան նախապատրաստվելու Աժ ընտրություններին: Օտարվածի վերաբերյալ խորհրդածումներ, իրականությունը փոխելու այլ մեթոդների որոնումներ չեն սպասվում”:

Իրոք որ, նախընտրական և հետընտրական պրոցեսների նմանությունը, ընդդիմության 20 տարվա հռետորաբանության միօրինակությունը պարզապես ապշեցուցիչ են: Եթե հաշվեմ, թե քանի անգամ եմ լսել կամ կարդացել “թալան” և “արտագաղթ” բառերը (որոնք, իհարկե, ճիշտ են բնութագրում մեր 20 տարվա վիճակը), ինչպես նաև “վարչակարգը խուճապի մեջ է”, “ռեժիմը հոգեվարքի մեջ է” ձևակերպումները, ապա կրկնությունների թիվը կհասնի, առանց չափազանցության, մի քանի հազարի:

Մայիսի 6-ին այս ցիկլը որ վերջանա, ոչ միայն ընդդիմությունը, այլև ամբողջ հասարակությունը պետք է մտածի գործողությունների, եթե կուզեք՝ պայքարի (չնայած այդ բառը չեմ սիրում) նոր, ոչ ստանդարտ ձևերի մասին: Գուցե հենց դա՞ էր ակնարկում վերը նշված քաղաքական գործիչը”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ