Մանկապիղծ Սերոբին վաղաժամկետ կազատե՞ն. Հրապարակ
Մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանի առողջական վիճակը վատացել է, եւ նա վերջին շրջանում պարբերաբար տեղափոխվում է “Նաիրի” բժշկական կենտրոն` բուժում ստանում, ապա հետ տարվում ՔԿՀ:
Ոմանք ենթադրում են, որ սրանով հող են պատրաստում նրան առողջական պատճառներով ազատելու համար: Նրա հիվանդությունը դասվում է, կառավարության որոշմամբ, պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքը:
ՔԿՀ մամուլի խոսնակ Գոռ Ղլեչյանը թերթի հետ զրույցում ասել է, որ Սերոբ Տեր-Պողոսյանը հերթական պլանային քիմիաթերապիայի կուրսն է ստացել “Նաիրի” կենտրոնում եւ 2 օր առաջ վերադարձել “Հրազդան” ՔԿՀ: Առողջական վիճակն էլ նորմալ է:
Ըստ թերթի, որ Տեր-Պողոսյանը դատապարտվելուց հետո մի քանի անգամ վիրահատության է ենթարկվել: Նրա մոտ ախտորոշվել էր հաստ աղիքի քաղցկեղ: