15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ծառուկյանը դա չի անի. Հրապարակ

ԲՀԿ-ն, անկախ ընտրությունների արդյունքներից, որեւէ կերպ չի ներգրավվելու հետընտրական զարգացումների մեջ, չի մասնակցելու որեւէ բողոքի ակցիայի, որոնք պատրաստվում են իրականացնել ՀԱԿ-ը եւ մնացյալները, այդ թվում եւ չի մասնակցելու արդեն իսկ հայտարարված մայիսի 9-ի “Նախախորհրդարանի” միտինգին:

 “Ծառուկյանն ինչո՞ւ պետք է Օսկանյանի համար միտինգ անի”,- հարցնում են որոշ ԲՀԿ-ականներ, մանավանդ որ, ըստ նրանց,  կա նախնական պայմանավորվածություն ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի ղեկավարների մակարդակում, որ ԲՀԿ-ն է լինելու երկրորդ տեղում, որովհետեւ, որքան էլ որ իշխող կուսակցության “ուղեղային կենտրոնները” գտնում էին, որ պետք է հասնել նրան, որ երկրորդ տեղում լինի “Բարեւ, Երեւան” դաշինքը, եւ մայրաքաղաքում առանձին վերցրած տեղի ունենա ԵԺԿ երեք կուսակցությունների միասնություն` եվրաինտեգրման “դրոշի” ներքո, “Ժառանգությունը” չի ձգում` ոչ սոցիալական հարցումներով եւ ոչ էլ իր պահվածքով:

“Մենք մեկ այլ վտանգի առջեւ ենք կանգնած. մայիսի 5-ի ընտրություններից հետո կուսակցության որեւէ թեւը, ըստ ամենայնի, կլքի կուսակցությունը, հիմա դժվար է ասել, թե որը, բայց որ էսպես շարունակվել չի կարող, դա հաստատ է”,- ասաց ԲՀԿ թերթի  զրուցակիցը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ