07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Սիկտիր եղեք այս երկրից . Չորրորդ ինքնիշխանություն

Թերթի տեղեկություններով, ապրիլի 27-ին “Անի”  հյուրանոցում միջադեպ է տեղի ունեցել: Սարգիս Հացպանյանը Արեւմտյան Հայաստանից ժամանած հյուրերի ներկայությամբ, որոնց մեջ եղել են նաեւ Հրանտ Դինքի փաստաբանը եւ “Ակոս” թերթի նախկին աշխատակից Հրանդը, հարձակվել է Հրանդի վրա` նրան մեղադրելով իր դեմ հողվածներ գրելու մեջ:

Նա բոլոր հյուրերին դիմել է անվայել խոսքերով. “Դուք ապրում եք Թուրքիայի մեջ եւ թրքացած վախկոտներ եք: Ամեն օր իրանց օրհնանքն եք արտասանում եւ թրքություն եք ընդունում: Ես ձեր նման չեմ: Ես պատերազմել եմ Ղարաբաղում, եւ ոչ մեկը ինձ չի կարող դաս տալ: Ես դեմ եմ դուրս եկել անգամ Սերժ Սարգսյանին: Այստեղ իմ երկիրն է, սիկտիր եղեք այս երկրից դուրս, շներ”:

Հրանդը իր կազմակերպության ղեկավարին գրավոր դիմում է ներկայացրել Հացպանյանի վարքագծի մասին եւ նշել է. “Նրան ճանաչողները ասում են, որ ինքը բոլորովին կապ չունի Արցախյան շարժման հետ: Ավելին` մերժված է անգամ Լեռնային Ղւսրաբադի քաղաքացիություն ստանալու նրա դիմումը: Նա ունի շիզոֆրենիկ ծանր մտային հիվանդություն, որ հստակ ձեւով նկատելի է”:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ