15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սիլիկոնե կրծքեր եւ բազմանալու հնարավորություն. Առավոտ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Վոլոչկովայի հետ կապված քննադատությունների առնչությամբ հիշեցրել էր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի խորհուրդը իրեն, թե` ներվերդ պինդ պահիր, քննադատողների մի մասը քեզ է նախանձում, մյուս մասն էլ` Վոլոչկովային:

Թերթը  քննադատողներից մեկից`”Բարեւ Երեւան” դաշինքի քաղաքապետի թեկնածու Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվել է, թե ինքը նրանցից ո՞ւմ է նախանձում` Տարոն Մարգարյանի՞ն, թե՞ Վոլոչկովային:

Արմեն Մարտիրոսյանը պատասխանել է. “Ես Տարոն Մարգարյանին, բնականաբար, չեմ կարող նախանձել, որովհետեւ ես, կներեք, բայց սիլիկոնե կրծքերի սիրահար չեմ: Ինչ վերաբերում է Վոլոչկովային նախանձելուն, դժվար թե ես Վոլոչկովային նախանձողների շարքում գտնվեմ:

Ես կարծում եմ` Հայաստանում բազմաթիվ են աստղերը եւ մշակութային գործիչները, որոնք տոնական միջոցառումների ժամանակ կարող են ներկայացնել եւ մեր մշակույթը, եւ էստրադային ժանրի ոլորտը: Այնպես որ` չեմ կարծում, որ այդ կարգի “աստղերի” կարիքը կա բերել Հայաստան”

Ի դեպ, թերթի թղթակցի այն դիտարկմանը, թե թեկնածուն Տարոն Մարգարյանին եւս մի հարցով զիջում է, եւ նա 5 երեխաների հայր է, Մարտիրոսյանը պատասխանեց. “Եթե իմ բնակմակերեսը բավականացնի, որպեսզի ես ավելի շատ երեխաներ ունենամ, բնականաբար կունենամ: Փառք Աստծո, եւ ես եմ առողջ, եւ կինս, աղջիկներս էլ շատ գեղեցիկ են”: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ