Կհանդիպե՞ն նախագահն ու “նախագահ ջանը”. 168 Ժամ
Այսօր կամ վաղը կհրապարակվի նոր կառավարության կազմը: Թեեւ կառավարության ձեւավորման վերջնաժամկետը մայիսի 9-ն է, սակայն, քանի որ այդ օրը ոչ աշխատանքային է, իշխանական կուլիսներում նշում են, որ ամեն ինչ կորոշվի մինչ այդ:
Թերթը դեռ շաբաթներ առաջ գրել էր, որ նոր կառավարության կազմը կախված է լինելու Երեւանի ավագանու ընտրություններից եւ ուժերի դասավորվածությունից:
Երեկ քաղաքական կուլիսներում խոսվում էր` Ս. Սարգսյան- Գ. Ծառուկյան հնարավոր հանդիպման մասին, որը, ըստ որոշ տեղեկությունների, կարող է կայանալ այսօր:
Եվ ՀՀԿ-ից, եւ ԲՀԿ-ից, երեկ թերթի թղթակցի հետ մասնավոր զրույցներում հայտնել են, որ կոալիցիայի ձեւավորման հարց դեռ չի քննարկվել: ՀՀԿ-ն երեկ պաշտոնապես հայտարարեց, որ իրենք բաց են համագործակցության համար, թեեւ կուսակցության մի թեւը կտրականապես դեմ է ԲՀԿ-ի կոալիցիայում ընդգրկվելուն:
Եթե կողմերը համաձայնության չգան, նոր կառավարության կազմում որեւէ էական փոփոխություն, ինչպես վստահեցնում են ՀՀԿ-ականները, տեղի չի ունենալու: