Րաֆֆուց ոչ մեկը խաբար չի. Հայկական ժամանակ
Մայիսի 9-ին Ազատության հրապարակում “Ժառանգություն” կուսակցության հիմնադիր առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես է գալու հրապարակային հաղորդմամբ:
Կուսակցության ներսում քչերն են հստակ տեղյակ, թե կոնկրետ ինչ հաղորդման մասին է խոսքը, քանի որ, ինչպես ցույց է տվել ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքը, ինչպես նաեւ՝ հետընտրական զարգացումները, Րաֆֆի Հովհաննիսյանն անկանխատեսելի է նույնիսկ յուրայինների համար:
Այդուամենայնիվ, ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանից ճշտեցինք, որ Հովհաննիսյանի հաղորդումը լինելու է քաղաքական օրակարգի, մասնավորապես՝ Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ:
“Բնականաբար, օրվա քաղաքական իրավիճակի հետ կապված հարցերին կանդրադառնա”,- ասել է պարոն Հակոբյանը: Ինչ մնում է միջոցառման ֆորմատին, ըստ Ռուբեն Հակոբյանի, դա հանրահավաք չի լինելու, այլ բացօթյա մամլո ասուլիս-հադորդում: