06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Դարձյալ տրակտորները. դատի գործ է բացվում Ժամանակ

Բելառուսական տրակտորներ արտադրող Бобруйский ընկերությունը սպառնում է դատի տալ Հայաստանի գյուղնախարարի նախկին տեղակալ, ԲՀԿ-ական Վարդան Կարապետյանին, եթե վերջինս շարունակի չվճարել Հայաստան բերած բելառուսական տրակտորների դիմաց։

Ըստ բելառուսական կողմի՝ 2012թ. մայիսին ՀՀ կառավարության անդամ, գյուղատնտեսության փոխնախարար Վարդան Կարապետյանն ընկերությանն առաջարկել է Բելառուս-311 մակնիշի 9 տրակտորներ մատակարարել իր՝ “Վ. Կարապետյան եւ ընկերներ” ընկերության համար՝ 84 հազար դոլար ընդհանուր արժողությամբ։ Բելառուսական գործարանը “Հայաստանի կառավարության հանդեպ մեծ վստահությունից ելնելով”, մայիսին պայմանագիր է կնքել, եւ հունիսի 19-ին ապրանքը տեղափոխվել է Հայաստան՝ պայմանով որ գումարը կարող է փոխանցվել 10 օր ուշացումով, սակայն մինչ այժմ բելառուսական գործարանը չի ստացել տրակտորների գումարն ամբողջությամբ։

Թերթի հետ զրույցում երեկ բելառուսական ընկերության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատո Սարիկ Վասիլեւիչը տեղեկացրեց, որ ներկա դրությամբ Վ. Կարապետյանն իրենց պարտք է 49 հազար 130 ԱՄՆ դոլար։

ԲՀԿ-ական Վարդան Կարապետյանը թերթի հետ զրույցում ասաց, որ տրակտորների գնի մի մասը վճարել են. “Վճարել ենք՝ ամեն ինչ փոխպայմանավորվածությունից ելնելով։ Եթե թերի ա, բռակ ա, դրա համար հո վճարում չե՞նք անի։ Տրակտորի փոխանցման տուփը որ չաշխատի, էդ տրակտորը էլ ո՞վ կառնի, ո՞ւմ ա պետք դա”,- պնդեց նախկին փոխնախարարը։

Այն հարցին,  թե այդ տրակտորները կապ ունե՞ն խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ի բաժանած տրակտորներ հետ եւ հնարավո՞ր է՝ դրանք ԲՀԿ-ի համար էին բերվել, նախկին փոխնախարարը հայտարարեց. “Ոչ: Դա բերել է իմ տղան, ի՞նչ կապ ունի ԲՀԿ-ն”:

Սակայն բելառուսական ոկղմը պնդում է, որ Վարդան Կարապետյանը որպես Հայաստանի կառավարության ներկայացոիցիչ է գրոծարք կնքել: Ստսցվում է փոխնախարար եղած ժամանակ միջնորդել է: Չնայած Վարդան Կարապետյանը ժխտեց, որ այդ թվականին ինքը կառավարությունում է եղել, այնուամենայնիվ թերը գրում է, որ նա արդեն փոխնախարար էր: “Եթե իմ տղան ա, բնականաբար միջոնրդած կլինեմ, եւ էդ գումարները փոխպայմանավորվածությամբ վճարվել են”,-ասաց նախկին փոխնախարը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ