16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Մտածելու բան ունեն` պարտվեցին Սերժ Սարգսյանի ջահելներին. Առավոտ

Թերթի հետ զրույցում ՀՀԿ շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը նշել է,  որ այն քաղաքական ուժերը, որոնք մինչ այդ խոսում էին նախագահական ընտրություններում իրենց մասնակցելու դեպքում հավանական իրավիճակներից, հիմա մասնակցեցին` ամբողջ թիմով, ողջ ուժով եւ քաղաքական ողջ բառապաշարով, իշխանություններին վարկաբեկման գործիներով ու ֆիասկո են ապրել.

“Եվ պարտություն են կրել ոչ թե ՀՀԿ նախագահից, այլ ՀՀԿ նախագահի երիտասարդական գվարդիայից, ինչպես իրենք են ասում: Այդ իմաստով, կարծում եմ, ընդդիմության համար սա մի քիչ ծանր հարված էր: Ի՞նչ պետք է անեն: Ոչինչ էլ չպետք է անեն: Պիտի գնան եւ աշխատեն: Պարզ երեւաց, որ ամեն ինչ խոսելով չէ ու դա իրենք շատ լավ գիտեն: Ինչպես Բիսմարկն էր ասում` մարդիկ երբեք այդքան չեն ստում, ինչքան ընտրություններից առաջ եւ որսից հետո”:

Թերթի  դիտարկմանը` տպավորություն կա, որ ՀՀԿ-ն պատժեց նախկին կոալիցիոն գործընկերոջը` ԲՀԿ-ին` ՀՀԿ-ից կրկնակի անգամ քիչ տոկոսներ “թույլատրելով”, պարոն Շարմազանովը հակադարձեց. “Չէի ցանկանա այդ բառապաշարով արտահայտվել, բայց եթե ինչ-որ մեկը ինչ-որ մեկին պատժեց, ապա` պատժողն էլ, չպատժողն էլ ժողովուրդն է:

Ես իմ նախկին հարցազրույցներում ասել եմ ու ԲՀԿ-ից այդպես էլ որեւէ նորմալ պատասխան չեմ ստացել, բացի էմոցիոնալ մտքի փայլատակումներից: Դա ՀԱԿ-ին էլ է վերաբերվում: Ես ասում էի, որ դասական քաղաքականության մեջ, երբ կուսակցությունը նախագահական ընտրություններին չի մասնակցում, այլ նաեւ ծպտուն չի հանում երեք ամիս, հետո գալիս եւ ասում է` սկսենք կամ փոխենք Երեւանից, դա մի քիչ աբսուրդի է նմանվում՚”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ