20 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեջբերում հատուկ Ալիեւի համար

Ներկայացնում ենք ԱԺ հայտարարությունների ժամին ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանի ելույթը. “Տարածաշրջանը կրկին անգամ բևեռացավ և համամարդկային արժեքները կրող հասարակությունը ցնցվեց խայտառակ իրադարձությունից, որով ևս մեկ անգամ բացահայտվեց ազերիի նոխկալի տեսակը, որը քնած մարդուն կացնահարելով սպանած անձին դարձնոմ է հերոս և օրինակելի կերպար հասարակության մեջ: Վստահ եմ` անկախ ժամանակից և տեղից` մարդասպանը, ում անունը նույնիսկ չեմ […]

Խաչատուր Քոքոբելյանից “բայոյական” հրաժարական են ակնկալում

ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանի` մանդատից հրաժարվելու մասին դիմումից հետո խմբակցության պատգամավորական մանդատի հարցը դեռեւս բաց է մնում: Ազատվող մանտադը բաժին կհասնի “Ժառանգությա՞նը”, “Ազատ դեմոկրատների՞ն”, թե՞ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ անկուսակցականներին: Կուսակցության համամասնական ցուցակի անցողիկ հաջորդ հորիզոնականն զբաղեցնում է Թեւան Պողոսյանը: Henaran.am-ին հասած տեղեկություններով, վերջինս հարկ եղած դեպքում պատրաստ է հրաժարվել մանդատից: Այս դեպքում, հաջորդը “Ազատ […]

Հունգարիայի տխրահռչակ վարչապետն իմացել է Սաֆարովին ազատ արձակելու մասին

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նախորդ շաբաթ փակ երեկույթում խոստովանել է, որ ինքն է հրահանգել Ռամիլ Սաֆարովին տեղափոխել Ադրբեջան, չնայած այն փաստին, որ իմացել է` վաղ թե ուշ Սաֆարովն ազատ է արձակվելու, հաղորդում է “Origo.hu” -ն` հղում անելով կառավարությանն առընթեր անանուն աղբյուրներին եւ “Ֆիդես” կուսակցությանը: Համաձայն այդ աղբյուրների` Օրբանը բազմիցս զգուշացրել է իր գործընկերներին եւ կուսակցական ընկերներին […]

Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԺԿ նախագահի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: ՀՀ նախագահը և ԵԺԿ նախագահն անդրադարձել են Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին 2004թ. ազգային ատելության հողի վրա դաժանաբար սպանած Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովին պատիժը կրելու համար Հունգարիայի իշխանությունների կողմից գաղտնի Ադրբեջան տեղափոխման փաստին և […]

Մարտի 1, “քաղբանտարկյալներ”… ՀԱԿ-ը վերհիշում է

Քիչ առաջ ԱԺ ամբիոնից ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ մարտի մեկի սպանությունների բացահայտման խնդրին:”Ակնհայտ է, որ գործող իշխանությունները ոչ միայն շահագրգռված չեն այս սպանությունների բացահայտմամբ, այլեւ խոչընդոտում են դրան”,-հայտարարեց նա: ՀԱԿ պատգամավորը  հայտարարեց, որ սպանությունների բացահայտման ընթացքում կպարզվի, որ ‘’սպանության թելերը տանում են դեպի իշխանության ամենավերին օղակները եւ տեղի ունեցածի հետ  ուղղակի առնչություն […]

Երիտասարդներից Հովիկ Աբրահամյանը գոհ է

Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ  տեղի ունեցավ աշխատանքային քննարկում, որը նախաձեռնել էր  ԱԺ  գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը: Քննարկմանը մասնակցում էին ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներ, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորները: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ  առաջիկայում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության […]

ՀՅԴ-ն շարունակելու է պայքարը նախագահական համակարգի դեմ

ԱԺ անհաջող ընտրություններից հետո կազմակերպված ՏԻՄ ընտրությունները փաստում են , որ ՀՀ-ում ժողովրդավարությունը խաթարված է վերից վար` բոլոր մակարդակներում: ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Պատգամավորի խոսքով, ընտրությունների ժամանակ Հայաստանում վարչաֆինանսական ռեսուրսի կիրառման շնորհիվ ժողովուրդը զրկվում է ընտրող դառնալու հնարավորությունից եւ իշխանությունն ինքն իրեն պարտադրում է ժողովրդին: Արմեն Ռուստամյանը հայտարարեց , […]

Այն արձագանքները, որոնք լսվում են հունգարական կողմից, փորձեր են արդարացնել կատարվածը. ԱԳ նախարար

Լյուքսեմբուրգի փոխնախարար Ժան Ասելբորնի հետ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինքը նամակ է ստացել Հունգարիայի ԱԳ նախարարից` Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկությամբ եւ սպառնալիքով, իբր Հունգարիայի հետ հարաբերությունների կասեցումը կարող է բացասական հետեւանքներ ունենալ Հայաստանի համար, ԱԳ նախարարը հայտնել է, որո հարցը ոչ թե նրանում է` եղել է այդպիսի […]

Ինչպես են Իշխան Զաքարյանի առանձնատան գործերը. Փաշինյանը հարցրեց ՎՊ նախագահին

Այսօր խորհրդարանում ՎՊ տարեկան հաշվետվության ներկայացմանը ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին հիշեցրեց մայրաքաղաքի Նոր Նորք թաղամասում կառուցվող վերջինիս առանձնատան մասին: “Մամուլում հրապարակումներ եղան, որ Նոր Նորքում Ձեր կողմից բավական տպավորիչ առանձնատուն է կառուցվում, ինչի շինարարությունը մեծ թափ է ստացել Ձեր՝ ՎՊ նախագահ ընտրվելուց հետո”,-ՎՊ նախագահին դիմեց պատգամավորն ու հետաքրքրվեց, թե […]

Ահաբեկիչ-մահապարտը պայթեցրել է իրեն Ստամբուլում

Ստամբուլի ոստիկանական բաժանմունքի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մոկ ոստիկան է զոհվել, 4-ը` վիրավոր են, հաղորդում է “РИА Новости”-ն: Տեղի ոստիկանապետ Հյուսեյն Չապկինը հայտնել է, որ ահաբեկչությունն իրականացրել է 25-ամյա ահաբեկիչ-մահապարտը: “Սկզբումն նա  նռնակը նետեց մուտքի մոտ, իսկ հետո պայթեցրեց ինքն իրեն”,-հայնել է Չապկինը: Թուրքիայում գործող արմատական խմբավորումներից ոչ մեկն առայժ պատասխանատվություն չի վերցրել պայթյունի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի