16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

“A1+”-ի եթեր մտնելը խոսում է այն մասին, որ իշխանությունները չեն վախենում այլ կարծիք լսելուց. Արտակ Կիրակոսյան

Ժողովրդավարության մասին խոսելը վտանգավոր է, որովհետեւ նախ պետք է հասկանալ, թե ինչ ենք հասկանում ժողովրդավարություն ասելով: Հիմա ավելի շատ խոսվում է արդյունավետ կառավարման խնդիրների մասին, շատ կարեւոր է նաեւ պետության դինամիկության հարցը, որովհետեւ ավտորիտար ռեժիմներն այսօր մարտահրավերներին արձագանքելու լուրջ խնդիրներ ունեն: Դա տեսնում ենք արաբական աշխարհում: Այսօր`սեպտեմբերի 15–ին`  “Ժողովրդավարության միջազգային օրը”,  “Հենարան” մամուլի ակումբում ասաց Քաղաքացիական հասարակության ինստիտուտի խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը:

Նա կարեւորեց իշխանություն-ժողովուրդ կապը եւ նկատեց, որ “A1+”-ի եթեր մտնելը խոսում է այն մասին, որ իշխանությունները չեն վախենում այլ կարծիք լսելուց:

Մյուս կարեւոր հանգամանքը, Արտակ Կիրակոսյանի խոսքով,  մասնակցության հարցն է: Ըստ նրա, մասնակցային գործընթացների աճ է նկատվում Հայաստանում: Հանրային հնչեղության դեպքերին հասարակության մի զգալի գանգվածը  մասնակցում է:

Բանախոսը միեւնույն ժամանակ նկատեց, որ շատ խորքային խնդիրներ կան, օրինակ բիզնեսի կառավարումը, որտեղ մասնակցությունը շատ փոքր է:

Արտակ Կիրակոսյանը կարեւորեց նաեւ իշխանության եւ փողի տարանջատման խնդիրը: “Ցավոք, մենք լուրջ խնդիր ունենք, որ փողն ու իշխանությունը սերտաճած են եւ հենց դրանով է պայմանավորված ընտրակաշառքների պրոցեսը”,-նկատեց նա:

Նա հետաքրքիր համարեց քաղաքական շրջանակներում ողջամտության վերադարձը, որպես օրինակ բերելով Մաշտոցի այգին: Նա կարեւորեց մարտի մեկի զոհերի հարազատներին փոխհատուցում չտալու եւ արդար դատավարություն չիրականացնելու խնդիրները:  “Այդ մարդիկ այն պրոցեսների զոհերն էին, որի մեջ մեր հասարակությունն այն ժամանակ ներգրավված էր”,-նշեց Արտակ Կիրակոսյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ