19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՕԵԿ-ի վերակազմավորումն ավարտվեց

Այսօր տեղի ունեցավ “Օրինաց երկիր” կուսակցության քաղաքական խորհրդի հերթական նիստը` կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ:

ՕԵԿ քաղխորհուրդը ամփոփեց 2012թ. սեպտեմբերի 9-ին ՀՀ-ում անցկացված Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կուսակցության արձանագրած արդյունքները: Մասնավորապես, “Օրինաց երկիր” կուսակցությունը ՏԻՄ ընտրություններում առաջադրել էր 11 համայնքի ղեկավարի թեկնածու, որոնցից 10-ը ընտրվել են:

Քաղխորհուրդը քննարկեց նաև սեպտեմբերի 23-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընթացիկ նախապատրաստական աշխատանքները, որում “Օրինաց երկիր” կուսակցությունը ևս առաջադրել է համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներ:

Քաղխորհուրդը քննարկեց և հաստատեց ՕԵԿ մարզային և տարածքային կառույցների, ինչպես նաև Երիտասարդական և Կանաց Միությունների ձևավորմանն ու գործունեությանն առչվող կազմակերպչական հարցեր: Արձանագրվեց, որ վերջնականապես ավարտին է հասցվել կուսակցության վերակազմավորման աշխատանքները:

ՕԵԿ քաղխորհուրդը, ի թիվ այս հարցերի, քննարկեց կուսակցական կազմակերպչական և ներքաղաքական այլ հարցեր ևս:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ