15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բերլուսկոնիի ծովային վիլլայում գաղտնի թունել են հայտնաբերել /ֆոտո/

թունել1թունել3թունել2Իտալացի լուսանկարիչ Անտոնելլա Զապադուն, ով նախկինում արդեն մեկ ռեպորտաժ հրապարակել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի առանձնատնից, այժմ նոր լուսանկարներ է ներկայացրել: Սենսացիոն լուսանկարներում  պատկերված է Բերլուսկոնիի` Սարդինիայում գտնվող առանձնատան ստորգետնյա թունելը:

Ստորգետնյա քարանձավը, որն իրենից յուրօրինակ “որջ” է ներկայացնում, գաղտնի ելք ունի դեպի ծով: Ապաստարանի ինտերիերն այնքան շքեղ է, որ այն ավելի շատ գիշերային ակումբ է հիշեցնում: Արեւմտյան լրատվամիջոցներն այն համեմատում են Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերի դեկորացիաների հետ:

Հարկ է նշել, որ նախկին վարչապետը չի թաքցրել իր “թաքստոցը”, նա լրագրողներին հայտնել է դրա մասին դեռեւս 2004-ին: Իր հասցեին ուղղված 38 սպառնալիքներից հետո նույնիսկ Բերլուսկոնին կառուցել է այն` անվտանգության ծառայության աշխատակիցների երաշխիքների հիման վրա: Տան նախագծի մշակմամբ զբաղվել է Բերլուսկոնիի գործընկերը` այդ տարիներին ինֆրակառուցվածքների եւ տրանսպորտի նախարար Պիետրո Լունարդին: Քարանձավը փորելու ընթացքում որեւէ խախտում չի թույլատրվել, չնայած որ Զապադուն, այնուամենայնիվ, նշում է, որ ստորգետնյա իջվածքը վնաս է շրջակա միջավայրին:

Բերլուսկոնիի վիլլայի մյուս “տեսարժան վայրերի” թվում են հունահռոմեական ոճով կառուցված ամֆիթատրոնը, իսկական ֆուտբոլի դաշտը եւ արհեստական լիճը, որը նաեւ կղզի ունի, ինչպես նաեւ 80 հա անտառաշատ տարածք եւ 4 հազար քառակուսի մետր այգի եւ երեկույթներից մեկի համար հատուկ պատրաստված, 150 ակր տարածք զբաղեցնող արհեստական հրաբուխ:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ