10 Մայիսի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սիրիայի նախագահը չի բացառում իր հրաժարականը

Արեւմտյան քաղաքական գործիչները համոզում են Ռուսաստանին քաղաքական ապաստան տրամադրել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին: Սակայն Մոսկվան առայժմ չի պատրաստվում նման քայլի դիմել, հաղորդում է “pravda.ru”-ն: Նման տեղեկություն է հայտնվել նաեւ արեւմտյան ԶԼՄ-ներում, ըստ որի ալ-Ասադը ոչ միայն կտեղափոխվի Ռուսաստան, այլ նաեւ արդեն փոխանցել է իր բոլոր կուտակուները: Սակայն ռուսական կողմը չի հաստատել այդ տեղեկությունը` ընդգծելով, որ […]

ԵՄ-ը շարունակում է հորդորել Երեւանին եւ Անկարային` առանց որեւէ նախապայմանների հարաբերություններ կառուցել

Այսօր “Հայաստան-Թուրքիա  հարաբերությունները  շատ մեծ նախապատմություն ունեն, որին ես քաջատեղյակ եմ: ԵՄ-ը շարունակում է հորդորել կողմերին` առանց որեւէ նախապայմանների հարաբերություններ կառուցելուն”: ԱԺ պատգամավորների հետ հանդիպմանը իր ելույթում ասաց ԵՄ նախագահ Հերման վան Ռոմպոյը: Նա շեշտեց, որ Հայաստանի հարաբերությունների նորմալացումը  ընդհանուր հարեւանի եւ թեկնածու երկրի հետ շատ դրական նպաստ կլինի խաղաղության, կայունության եւ համագործակցության համար Հարավային […]

Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը դատապարտում է Ջավախքում քաղաքական հալածանքների նոր ալիքը

Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը դատապարտում է վրաց իշխանությունների կողմից Ջավախքում նախաձեռնած քաղաքական հալածանքների նոր ալիքը և, մասնավորապես, Վրաստանի խորհրդարանի նախկին անդամ Մելիք Ռաիսյանի և նրա կողմնակիցների նկատմամբ ակնհայտ քաղաքական դրդապատճառներով իրականացվող քրեական հետապնդումը։ Վրաց իշխանությունների այս գործողությունները տեղի են ունենում Վրաստանի խորհրդարանական ընտրությունների նախօրյակին և ուղղված են ընդդիմադիր հայացքներ ունեցող ջավախքահայ գործիչների և ակտիվիստների […]

ՄԽ համանախագահներն ու հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված նրանց ջանքերը ունեն մեր լիակատար աջակցությունը

ԵՄ-ն նախ եւ առաջ արժեքների հանրություն է: Այս մասին այսօր խորհրդարանում ասաց ԵՄ նախագահ Հերման վան Ռոմպոյը, ով տարածաշրջանային այցի շրջանակներում երեկ՝ հուլիսի 3-ին ժամանեց Երեւան: “Հայաստանը մի գործընկեր է, որը  ցանկանում է որդեգրել այդ արժեքները”,-շեշտեց նա ու հավելեց, որ ասոցացման բանակցությունները, որոնց շուրջ աշխատանք է տարվում, այս նպատակն են հետապնդում: Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներրին` Ռոմպոյը խոսեց արեւելյան […]

ՀՀ նախագահն այցելել է ԱՄՆ դեսպանատուն

Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն և շնորհավորել դեսպան Ջոն Հեֆերնին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց Միացյալ Նահանգների ժողովրդին՝ ԱՄՆ պետականության հռչակման և Անկախության հռչակագրի ընդունման 236-րդ տարեդարձի կապակցությամբ: Սերժ Սարգսյանը նաև շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ: […]

Եվրոպան Հայաստանին դիտում է որպես հիմնական գործընկեր. Հերման վան Ռոմպոյ

Քիչ առաջ խորհրդարանում  ավարտվեց ԵՄ նախագահ Հերման վան Ռոմպոյի հանդիպումը ԱԺ պատգամավորների հետ: Մինչ Ռոմպոյի ելույթը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ընդունեց բարձրաստիճան հյուրին, հակիրճ անդրադարձավ Հայաստան-ԵՄ փոխհարաբերությունների զարգացմանը, ինչպես նաեւ ՀՀ-ում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին: ԱԺ նախագահը շեշտեց ընտրական օրենսգրքի վերջին բարեփոխումների նշանակությունը: Նշեց, որ Հայաստանին հաջողվեց իրականացնել եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրություններ, որի արդյունքում խորհրդարանում ներկայացված […]

Օլանդը կատարեց միասեռ զույգերին վերաբերող իր խոստումը

2013-ից սկսած միասեռ զույգերը Ֆրանսիայում կարող են ամուսնանալ եւ երեխա որդեգրել: Այդ մասին երկրի խորհրդարանում հայտարարել է վարչապետ Ժան-Մարկ Էրոն, տեղեկացնում է “AFP”-ը: Միասեռ ամուսնությունների օրինականացումը եւ նման զույգերին երեխա որդեգրել թույլատրելը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումներից էր: Այսպես կոչված  քաղաքացիական միությունները միասեռ զույգերի միջեւ Ֆրանսիայում թույլատրվում էր 1999-ից, սակայն այն մի շաք սահմանափակումներ […]

՛՛Հարսնաքարի՛՛ կրքերը չեն մարում. պահանջում են Հայրապետյանին որպես կասկածյալ ներգրավել գործին/վիդեո/

Այս պահին բողոքի ակցիա է ընթանում ԱԺ շենքի առաջ: Նշենք որ այսօր ԱԺ-ում պատգամավորների հետ հանդիպում է  ԵՄ նախագահ Հերման վան Ռոմպեյը: Հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպված ակցիայի մասնակիցները պահանջում են, որ օրենքի խստությամբ պատժվի ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը: Հիշեցնենք որ երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ վայր է […]

ՀԱԿ-ը կդիմի Ռոմպոյին

Այսօր կայացել է Հայ ազգային Կոնգրեսի խմբակցության նիստ, որում քննարկվել են “Հարսնաքարի” դեպքերի հետեւանքով ստեղծված վիճակը եւ այդ կապակցությամբ կատարվելիք քայլերը, որոնք համահունչ կլինեն հասարակական ընդվզմանը: Նիստում որոշվել է նախաձեռնել արտահերթ նստաշրջան` դեպքերի ուսումնասիրման ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու պահանջով: Նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱԺ խմբակցություններին առաջարկվել է վաղը Հայաստան ժամանող Եվրոպական Խորհրդի նախագահ […]

Ռուբեն Հայրապետյանը հրաժարվեց մանդատից

ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել: Ներկայացնում ենք նրա հայտարարությունն ամբողջությամբ. Ամեն ինչ կտայի, որ այդ չարաբաստիկ երեկոյան լինեի այնտեղ, բռնեի երիտասարդ­ների վրա բարձրացող բռունցքները, կանգնեցնեի այս դժբախտությունը, որ կյանք խլեց, ընտանիքներ կործանեց, երեխաներ որբացրեց: Ամեն ինչ կտայի այս ամենը հետ պտտելու համար:  Բայց չեմ կարող: Վահեն արդեն չկա: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի