Օլիգարխների դեմ բզզոցը կդառնա՞ բոց

‘Պայքար օլիգարխիայի դեմ’, այսպես է կոչվում Ֆեյսբուք սոցիալական կայքում ստեղծված խմբերից մեկը: Խմբի նպատակն է լայնամասշտաբ պայքար ծավալել ՀՀ տարածքում գործող օլիգարխների հակաօրինական, հակաժողովրդական, հակաբնապահպանական, հակամշակութային և միայն իրենց նեղ շահերը հետապնդող գործողությունների և երևույթների դեմ:
Խումբը նպատակ ունի նաև համախմբել Հայաստանի Հանրապետության ներսում և արտերկրում բնակվող բոլոր հայրենակիցներին, ովքեր մտահոգություն ունեն Հայաստանում եղած “վայրի կապիտալիզմի” երևույթի, դրանից բխող բոլոր անօրինականությունների և այլ արատավոր կամայականությունների համար:Ինչպես խմբում է ասված.

‘Պայքար օլիգարխիայի դեմ’ խմբի կազմակերպիչ Սասուն Քոսյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ օլիգարխների դեմ պայքարում արդյունքների հեշտ չէ հասնել, եթե շատերը չեն մասնակցում: Հարցին, թե արդյոք խումբն այս 3 ու կես ամիսների ընթացքում որևէ արդյունքի հասել է, Քոսյանը պատասխանեց.
‘Նախնական արդյունքներ՝ եթե կարելի է դրանք արդյունքներ համարել. առաջարկվել են ծրագրեր
1. Բոյկոտների շնորհիվ օլիգարխների վրա ճնշում գործադրել
2. Ընքրակեղծիքների դեմ պայքարի գործնական առաջարկ
3. Հենց երեկ հանդես եկանք կոչով Սաֆարովի հետ կապված’:
Ինչ վերաբերվում է բոյկոտների ծրագրին, մոտակա ժամանակ խմբի հեղինակը պատրաստվում է այն նորից բարձրացնել: Խմբի անդամների թիվը մեծանում է, նոր, հետաքրքիր, լուրջ և անկեղծորեն մտահոգված մարդիկ են միանում: ‘Անձամբ ես համառորեն պետք է շարունակեմ, և կարելի է ասել խմբում կան շատերը, որոնք նույնն են ցանկանում:
Սկզբնական շրջանում կար որոշակի թերահավատություն, որն աստիճանաբար վերանում է’,-եզրափակեց Սասուն Քոսյանը: