24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀՅԴ-ում տեղյա՞կ չեն Աղաբեկյանի նշանակումից (լրացված)

 ՀՀ  պաշտպանության նախկին փոխնախարար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արթուր Աղաբեկյանին, ըստ էլեկտրոնային որոշ կայքերի, կվստահվի ԼՂՀ փոխվարչապետի պաշտոնը: Հարցի շուրջ Henaran.am-ը զրուցեց ՀՅԴ ԳՄ անդամ, կուսակցության մամլո խոսնակ Սպարտակ Սեյրանյանի հետ: Վերջինս ոչ հերքեց, ոչ հաստատեց տեղեկությունը: Փոխարենը խորհուրդ տվեց զանգահարել ՀՅԴ Գերագույն մարմին կամ ԼՂՀ կենտրոնական կոմիտե` պատճառաբանելով, որ “ՀՀ Գերագույն մարմինը չի խառնվում Ղարաբաղի գործերին”:

Հարցին, թե  կարելի՞ է այս պաշտոնը համարել ԼՂՀ վերընտրված նախագահ Բակո Սահակյանի շնորհակալությունը  ՀՅԴ-ին` նախագահական ընտրություններում իրեն սատարելու համար, Սեյրանյանը պատասխանեց. “Կարծում եմ` ոչ’:

ՀՅԴ Գերագույն մարմնում մեր զանգերին տեւական ժամանակ չպատասխանեցին:

Ի դեպ, լրատվական կայքերի հետ զրույցում Արթուր Աղաբեկյանը հաստատել է, որ նման առաջարկ եղել, է և ինքը նախնական համաձայնություն է տվել:

Նշենք, որ 2 օրից կգումարվի ԼՂՀ կառավարության անդրանիկ նիստը և պարզ կլինի, թե ով կդառնա փոխվարչապետ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ