10 Մայիսի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սիրիայի հյուսիսում “ավտանգության գոտիներ” են ստեղծվել

Սիրիայի հյուսիսում` սահմանային գոտիներում, մի շարք “անվտանգության տարածքներ” են բացվել ապստամբների համար: “Փաստորեն դա բուֆերային գոտի է, սակայն պաշտոնապես այն դեռեւս ոչ ոք չի կոչում այդպես: Այն ձգվում է սահմանի երկայնքով, սակայն ապստամբները գիտեն` որտեղ թաքնվել հակառակորդից եւ լիցքավորել զենքը: Շատ մասերում հնարավոր է առանց խոչընդոտների անցնել Թուրքիա”,-հայտնել է բրիտանական “The Guardian”-ի թղթակից Մարտին Չուլովը  […]

“Երեք նախագահները խանգարել են մեր պետության արդյունավետ կայացմանը”. Զ Փոստանջյան

Պաշտոնական քննարկում չի եղել ու “Ժառանգություն” կուսակցությունը պաշտոնական որոշում դեռեւս չի ընդունել, բայց առաջիկա  նախագահական ընտրություններում “Ժառանգություն” կուսակցության թեկնածուն անվերապահորեն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն է: Այսօր լրագրողներին հայտարարեց “Ժառանգություն” կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Պաշտպանելով միասնական թեկնածուի գաղափարը` “Ժառանգության” ներկայացուցիչը շեշտեց, որ նման թեկնածու չի համարում Լեւոն Տեր-Պետրոսյանին` բացառելով  նաեւ գործող եւ երկրորդ […]

Սկսել Ռոբերտ Քոչարյանից

ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կողմնակից է,  որ Ռուբեն Հայրապետյանը վայր դնի մանդատը”,- ըստ պատգամավորի` հասարակությունը պետք է այնպիսի միջոցներ ձեռնարկի, որ նմանատիպ բոլոր անձիք հրաժարվեն մանդատից: “Այս գործընթացը պետք է լինի շարունակական, քանի որ Ռուբեն Հայրապետյանը միայնակ չէ ԱԺ-ում: ԱԺ-ում կան մարդիկ, ովքեր Ռուբեն Հայրապետյանից ավելի ‘պայծառ” դեմքեր են, կարելի է կազմել տասնյակից […]

Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը դժվար թե “վերակենդանանա”. Ֆրանսիայի ԱԳՆ

Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայում դժվար թե “վերակենդանանա”: Նման հայտարարություն է արել Ֆրանսիայի ԱԳ նորանշանակ նախարար Լորան Ֆաբիուսը իր թուրք գործընկեր Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է “Reuters”-ը: Միաժամանակ Ֆաբիուսը խուսափել է պատասխանել Թուրքիայի` Եվրամիության անդամ դառնալու մասին հարցին: Նա ակնարկել է, որ հարցը համազգային քվեարկության կդրվի, ինչպես նախատեսված է 2008-ին սահմանադրության մեջ […]

“WikiLeaks”-ը կհրապարակի Սիրիայի ղեկավարության գաղտնի նամակները

“WikiLeaks” կայքը, որը հայտնի է ամերիկյան դիվանագետների գաղտնի նամակագրության հրապարակմամբ, պատրաստվում է հրապարակել սիրիացի չինովնիկների 2,4 մլն էլեկտրոնային նամակներ: Կայքի ղեկավարությունը հայտնել է, որ իրենց ձեռքում է գտնվում սիրիական 680 պետական հաստատությունների նամակներ` ներառյալ քաղաքական գործիչների, նախարարների եւ նրանց հետ կապված գործարարների, դիվանագետների եւ ֆինանսիստների նամակագրությունը: Արխիվում կան նաեւ սիրիական պաշտոնական անձանց` արտասահմանյան` ռուսական ընկերությունների […]

Սիրիական կառավարական զորքերը գրավել են Խան-Շայխուն քաղաքը

Հուլիսի 5-ին սիրիական կառավարական զորքերը գրոհով գրավել են Իդլիբ նահանգում գտնվող Խան-Շայխուն քաղաքը, հաղորդում է “Reuters”-ը: Գրոհն սկսել է հարավային մասից, կառավարական զորքերն արվարձաններում տներ ե ֆերմաներ են այրել` սպանելով այնտեղ բնակվող ապստամբներին: Այնուհետեւ քաղաքը ռմբակոծվել է, որից հետո` ենթարկվել գրոհի, որն իրականացվել է մի քանի տասնյակ զրահատեխնիկայով եւ ռազմական ուղղաթիռներով: Ապստամբները չեն կարողացել դիմադրություն […]

Ֆուտբոլը խառնել “Հարսնաքար”-ի դեպքի հետ նորմալ չէ. Վահան Հովհաննիսյան

“Սա հարցի լուծման  սկիզբն է: Այն, ինչ տեղի է ունեցել, ունի երկու երես` քրեական, ինչի  համար մարդիկ են ձերբակալված եւ պետք է  օրենքի ողջ խստությամբ պատասխան տան, ինչը պահանջել է մեր կուսակցությունը եւ երկրորդը` բարոյական: Բարոյական հատվածում Ռուբեն Հայրապետյանը ճանաչել է իր մեղավորությունը, իր բարոյական պատասխանատվությունը ընդունել է եւ համապատասխան կերպով վարվել է: Այդ քայլը […]

Ինչպես մասնակցել նախագահական ընտրություններին, ինչ թեկնածուի պաշտպանել. ՀՅԴ-ն այս հարցն է քննարկում

ՀՅԴ Գերագույն ժողովի օրակարգային հարցերից մեկը 2013թ Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին ՀՅԴ-ի մասնակցության ձեւաչափն  է լինելու: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: “Բնականաբար,  օրակարգային հարցերից մեկը դա է` ինչպես մասնակցել, մասնակցել կամ չմասնակցել, ինչ թեկնածուի պաշտպանել եւ այլն: Ես կարծում եմ, որ հարցերի մեծ մասը կհստակեցվի”,-նշել է ՀՅԴ-ական պատգամավորը: […]

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հատելու են շփման գիծը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` հուլիսի 11-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի ուղղությամ, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկման խմբի մեջ են մտնելու ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը /Հունգարիա/ և Իրժի […]

ԼՂ խնդիրը ռազմական ուժի կիրառմամբ չի լուծվելու. ԵՄ նախագահ

“Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով չի լուծվելու: Միայն բանակցությունների միջոցով խաղաղ կարգավորումը թույլ կտա տարածաշրջանին “ստատուս քվոն” վերափոխել անվտանգ եւ բարգավաճ ապագայի”: Այս մասին այսօր` հուլիսի 5-ին, հայտարարել է ԵՄ նախագահ Հերման վան Ռոմպեյը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման արդյունքում, տեղեկացնում է “Contact.az”-ն: “Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է որոշում կայացնեն, որպեսզի հաստատեն “մադրիդյան սկզբունքների” վրա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի