19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Կարեն Ավագյանը` բարեկամներին եւ չարակամներին

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որը ներկայացնում ենք ստորև.

“Այսօր մամուլն անդրադարձել էր ՀՀԿ երիտասարդական կազմակերպության գործունեությանը և իբր թե իմ հնարավոր փոփոխությանը։ Շտապեմ հանգստացնել բոլոր բարեկամներին և հիասթափեցնել չարակամներին. մամուլի այս հրապարակումը հումորի դաշտից է, ոչ ավելին։ Այն նույնիսկ մեկնաբանման կարիք չունի։ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը շատ կուռ կառույց է՝ համախմբված իր ղեկավարության և կուսակցության գաղափարների շուրջ”։

Հիշեցնենք, մամուլն այսօր գրել էր, որ ՀՀԿ ղեկավարությունը` ի դեմս ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որոշել է նոր երիտթեւի ղեկավար ունենալ, առաջադրելով իր երիտասարդ կադրերից մեկին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ