05 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սերժ Սարգսյանի հետ` նույն վագոնում

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով Լոռու եւ Տավուշի մարզերում է: Լոռիում նա առաջինը կմասնակցի Զամառլուի կամրջի բացման արարողությանը: Նախագահը եւ նրան ուղեկցողները “Վանաձոր” երկաթուղային կայարանից գնացքով կմեկնեն կամուրջ: Վանաձորի կայարանում էր նաեւ Հայաստանի  Դեմոկրատական կուսակցության նախագահ  Արամ Սարգսյանը, որը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ նախընտրական քարոզչություն չի իրականացնելու կայարանում կամ Զամառլուի կամրջի մոտ. […]

Կիրակի օրը թաղելու են օլիգարխներին

Այսօր ‘Մենք ենք այս քաղաքի տերը’ քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն էր տարածել, որում մասնավորապես ասված է. ‘Մաշտոցի պուրակի ինքնորոշված քաղաքացիները կիրակի օրը, ապրիլի 22-ին, թաղելու են օլիգարխիան: Օլիգարխիայի հուղարկավորությունը հավուր պատշաճի եւ էկոլոգիապես մաքուր եղանակով կազմակերպելու համար ՀՀ ինքնորոշված քաղաքացիների կողմից ստեղծվել է Արարողակարգի հանձնաժողով: Օլիգարխիայի դին հրաժեշտի համար կդրվի Մաշտոցի պուրակում: Ժամը 12:30-ից կսկսվի քաղաքացիական […]

“Բը ասում ին համերգ ա հլնելու, բը հուրա՞ համերգը” … քարոզարշավ Գավառում

Գավառում երեկ միանգամից երկու կուսակցություն էր եկել քարոզարշավի: Նախ, ընտրողների եւ  գաղափարակիցների հետ հանդիպեցին Հայաստանի դեմկուսի ներկայացուցիչները: Մասնավորապես կուսակցության ներկայացուցիչ Լենսեր Աղալովյանը ասաց, որ իրենց “ մեծապես տխրեցրել է երբեմնի հարուստ Գավառի ու գավառցիների այսօրվա թշվառ վիճակը”: Կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը խոսեց սոցիալական խնդիրներից` անդրադառնալով  աշխատատեղերին ու սպառողական զամբյուղին: Նա առաջարկեց չգործող հիմնարկներն ու ձեռնարկությունները ազգայնացնել: […]

Ծառուկյանը խոստովանել է, որ զենք է կրել. Հրապարակ

Թերթը գրում է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ հաստատել է, որ Էջմիածնում ընտրողների հետ հանդիպմանն իր մոտ ատրճանակ է եղել: “Ուրեմն իմացեք, որ նա էլ է եղել, նա էլ: Եթե զենքով եմ ման գալիս, վախենում եմ գլխիս մի հատ փորձանք կբերեք: Գրել են՝ Ծառուկյանի մոտ ատրճանակ կար, ժողովուրդը Ծառուկյանին սիրում ա, Ծառուկյանն էլ՝ ժողովրդին”,- […]

Լեւոն Տեր-Պետրոսյանը չմեկնաբանեց “Ժառանգության” քայլը, քանի որ չի հասկանում

Այսօր Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքին ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը անդրադարձավ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի մասնակցությամբ ստեղծված  միասնական շտաբին ու նշեց, որ չափազանց կարևորում է շտաբի գործունեությունը: Նա հայտարարեց, որ այն միջոց կարող է դառնալ Սերժ Սարգսյանի իշխանությունը տապալելու եւ ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու համար: Նա նշեց, թե շտաբում ընդգրկված կուսակցությունները ժամանակին “ամուսնացել են”, պայքարել […]

Արամ Սարգսյանը հիվանդ էր եկել հանրահավաքի

Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ողջույնը ՀԱԿ-ի այսօրվա հանրահավաքի մասնակիցներին  փոխանցեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը` հայտարարելով, որ Արամ Սարգսյանը հիվանդ է , ջերմություն ունի: Արամ Սարգսյանը ելույթ չունեցավ, նա նստած էր հարթակի ետնամասում` Փառանձեմ մայրիկի կողքին: Ի դեպ, հանրահավաքի սկզբում Փառանձեմ մայրիկը վարդերի փունջ  նվիրեց ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր Պետրոսյանին: ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի ելույթին […]

Խմելու ջրից մինչեւ աչքերի բուժում. նախագահը լսեց բոլորին /վիդեո/

ՀՀԿ առաջնորդ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ Արագածոտնի մարզում էր: Նա առաջինն այցելեց Հնաբերդ գյուղ: Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը բնակիչները առաջին դեմքին` տեսնելով ոգեւորվել էին, եւ խոստացան քվեարկել հանուն Հայաստանի առաջընթացի: Նախագահը լսում էր մարդկանց, զրուցում եւ նույնիսկ համայնքներ եղան, որ նախատեսվածից ավելին մնաց  այդտեղ: Ի՞նչ հարց կուզենային հղել հանրապետության նախագահին արագածոտնիցիները. Henaran.am-ի հարցախույզը […]

Լեւոնը` Միքայելի մասին

“Այդ մարդը երբեք հրապարակային ելույթներ չի ունենում, հրապարակային քաղաքականությամբ չի զբաղվում, նրա մասին համարյա ոչ մի բան չի ասվում ու չի գրվում: Բայց այդ երիտօլիգարխը միգուցե շատ ավելի վտանգավոր է, քան բոլոր վերը թվարկված օլիգարխները: Ռեժիմի պահպանման նպատակով նա ստեղծել է մի ամբողջ ստի կայսրություն, որի նպատակն է մենաշնորհել տեղեկատվական դաշտը Հայաստանում, ձեւավորել հասարակական կարծիքը […]

Փաշինյանի “կալիբրները”

ՀԱԿ հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը  անդրադարձավ Սամվել Ալեքսանյանին եւ Ռուբեն Հայրապետյանին: Նա նշեց, թե “30 վայրկյանի” գաղափարը չէր ուզում պղծել “Լֆիկով” եւ “Նեմեցով”, բայց յուրաքանչյուրի հասցեին մի նախադասություն պիտի ասի. “Լֆիկի մասին. նա ապացուցեց, որ իմաստուն հայ ժողովուրդը իրեն շատ դիպուկ անուն է դրել: Իմ ընտրարշավի ընթացքում նա ամեն օր թաքնվում է լֆիկների ետեւում: Մտադիր […]

Նիկոլը բացահայտեց հեղափոխության օրը, տեղն ու ժամը

Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքին ՀԱԿ անդամ, “Հայկական Ժամանակ “օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, որի հետ հարթակ են բարձարցել նաեւ “30 վայրկյան” մակագրությամբ վերնաշապիկներով երիտասարդներ, հայտարարեց, թե 30 վայրկյանում հեղափոխություն են անելու:  Նա նշեց, որ ՀՀ քաղաքացիների մի մասը դառնում է ընտրակեղծիքների մասնիկ` ենթարկվելով ճնշումների, վերցնելով ընտրակաշառք: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ քաղաքացիներին չի համարում կորսված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի