24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Բողոքի ցույց Սանկտ-Պետերբուրգում

Սեպտեմբերի 17-ին Սանկտ-Պետերբուրգում` Նեւսկի պողոտայի վրա գտնվող Սբ. Կատարինե եկեղեցու բակում, տեղի ունեցավ քաղաքի
հասարակայնության բողոքի ցույցը Հունգարիայի իշխանությունների կողմից մարդասպան Սաֆարովի փոխանցման եւ Ադրբեջանի ղեկավարության կողմից նրա հերոսացման դեմ:

Ցույցի նպատակն էր տեղեկացնել քաղաքացիներին Ադրբեջանա-Հունգարական գործարքի մասին եւ դատապարտել Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը:

Ցույցին մասնակցում էին պետերբուրգցիներ, ինչպես նաեւ Վսեվոլոժսկից, Վիբորգից, Գատչինայից եւ տարածաշրջանի այլ քաղաքներից
ժամանած հայ համայնքների պատվիրակություններ: Հավաքն սկսվեց լռության րոպեով եւ հոգեհանգստյան աղոթքով, որն անցկացրեց Սբ. Կատարինե եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Սարգիսը, ելույթներ ունեցան Հայ ազգային մշակութային ինքնավարության ղեկավար Կարեն Մկրտչյանը, Հայ Առաքելական եկեղեցուն կից կիրակնօրյա դպրոցի տնօրեն Ռուզաննա Կորղենյանը, ԽՍՀՄ գրողների միության
անդամ Լեւոն Ադյանը, ռազմական գիտությունների դոկտոր Սերգեյ Տեր-Գաբրիելյանը, ակադեմիկոս Անատոլի Հակոբյանցը, երիտասարդական, իրավաբանական եւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ցույցի վերջում ընթերցվեց  եւ հավաքվածների կողմից ընդունվեց խնդրագիր` ուղղված Սանկտ-Պետերբուրգի կառավարությանը եւ ուղերձ` ադրբեջանական մտավորականությանը:

Նշենք նաեւ, որ հայ համայնքը իր բողոքի ակցիաները սկսել էր սեպտեմբերի 2-ից եւ մինչ այսօր անց է կացնում շարունակական միջոցառումներ Սանկտ-Պետերբուրգում  Հունգարիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի եւ Բելգիայի գլխավոր հյուպատոսությունների առջեւ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ