10 Մայիսի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանի հոգեւոր առաջնորդը կոչ է արել պատրաստվել պատերազմի

Իրանի Իսլամական հանրապետության հոգեւոր առաջնորդ այատոլլա Ալի Խամենեին կոչ է արել իր հայրենակիցներին պատրաստվել առաջիկայում կայանալիք պատերազմին եւ աշխարհի վերջին: Նա հանդես է եկել հատուկ հայտարարությամբ, որում խոսել է “մեծ առաջնորդի”` 12-րդ “գաղտնի” իմամ Մահդիի գալստի մասին, գրում է “MK.RU”-ն: Շիաների հավատքի համաձայն` իմամ Մահդին պետք է հայտնվի “վերջին դատաստանի” օրը աշխարհը փրկելու համար: Այատոլլան […]

Եգիպտոսի նախագահը ենթարկվել է Սահմանադրական դատարանին

Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին համաձայնել է ենթարկվել երկրի Գերագույն սահմանադրական դատարանին, որը չեղյալ էր համարել խորհրդարանի աշխատանքը վերականգնելու իր որոշումը: Պարզաբանելով իր դիրքորոշումը` Մուրսին հայտարարել է, որ Եգիպտոսը իրավական պետություն է, տեղեկացնում է “AFP”-ը: Նախագահը խոստացել է նաեւ, որ ներկա իրավիճակը հարթելու համար ինքը բանակցություններ կվարի տարբեր քաղաքական ուժերի եւ Գերագույն ռազմական խորհրդի հետ: Եգիպտական […]

Ռուսաստանը կրկին դեմ է ՄԱԿ-ի` Սիրիայի վերաբերյալ ընդունած բանաձեւին

Ռուսաստանը չի աջակցի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւը, որը Սիրիայի դեմ պատժամիջոցների սպառնալիքով է: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Ալեքսանդր Պանկինը, գրում է “Росбалт”-ը: Նրա խոսքով` արեւմտյան երկրներն առաջարկում են ընդունել մի բանաձեւ, որը նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Սիրիայի դեմ, եթե այնտեղ չդադարի բռնությունը: Պանկինն ընդգծել է, որ Ռուսաստանը դեմ է […]

Անգելա Մերկելը 2-րդ անգամ “փորձել” է Հիտլերի բեղերը /վիդեո/

Հոլանդական “Nos” հեռուստաընկերության եթերում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնվել է “հիտլերական” բեղերով: Միջադեպը տեղի է ունեցել լրատվական հաղորդման ժամանակ: Երբ հաղորդավարի հետին ֆոնի վրա հայտնվել են լուրերը` Մերկելի նկարով, լուսավորության պատճառով սեւ գիծ է հայտնվել նրա դեմքի վրա: Այն ընկել է Գերմանիայի կանցլերի շուրթերի եւ քթի ճիշտ մեջտեղում: Կնոջ համար նման արտասովոր “մանրուքի” վրա առաջինն […]

Ընդդիմությունը միասնական թեկնածու կունենա. Հայոց աշխարհ

Ըստ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի. ‘նախագահական ընտրությունները մեզ համար ինքնանպատակ չեն”: “Մենք նախագահական ընտրությունները դիտում ենք ամբողջական իշխանափոխության համատեքստում, եւ եթե հնարավոր լինի տարբեր ընդդիմադիր ուժերի համախմբել ընդհանուր քաղաքական պլատֆորմի շուրջ (ամբողջական իշխանափոխություն ենթադրող սահմանադրական փոփոխությունների ընդունում), հնարավոր է նաեւ ոչ դաշնակցական թեկնածուի պաշտպանելու տարբերակը”,- “Հայոց աշխարհ”-ին ասել է նա։ “Խոսքը ՀԱԿ-ի, […]

Պալաչը անհետացել է

“Քինգ դե Լյուքս”-ի սեփականատեր Արթուր Հարությունյանը՝ Պալաչը Henaran.am-ի հավաստի տեղեկություններով հեռացել է Հայաստանից: Դեռեւս պարզ չէ, թե ուր է նա ընտանիքի՝ կնոջ  եւ անչափահաս երեխաների հետ: Նրա մտերիմների պատմելով,  իրենք եւս անակնկալի են եկել: Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, Արթուր Հարությունյանը հայտարարել է, որ ինքը կվերադառնա, երբ լուծվի իր սեփական ընկերության հետ կապված հարցերը: Հիշեցնենք, որ “Ծառուկյան”  հիմնադրամը […]

ԼՂ-ն կմիանա հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ  Ռոբերտ Բրադտկեն, Ժակ Ֆորը եւ Իգոր Պոպովը, այսօր` հուլիսի 11-ին, Ստեփանակերտում հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղը եւս կմիանա հակամարտության կարգավորման գործընթացին: Առայժմ կոնկրետ ժամկետ չի նշվել, համանախագահները միայն նշել են, որ ԼՂ-ն կմիանա բանակցային գործընթացի “որոշակի փուլին”, հաղորդում է “Ազատություն”  ռադիոկայանը: Համանախագահներն այսօր հատել են հայ-ադրբեջանական ԶՈՒ շփման գիծն ադրբեջանական կողմից: […]

Ի դեմս Հայաստանի, Ռուսաստանը տեսնում է հուսալի գործընկերոջ. Վալենտինա Մատվիենկո

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ պաշտոնական այցով Հայաստան  ժամանած  ՌԴ  Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հուլիսի 11-ին խորհրդարանում ունեցած հանդիպումից հետո հանդես եկան համատեղ ճեպազրույցով: Ամփոփելով հանդիպման արդյունքները`  Հովիկ Աբրահամյանը նշեց, որ  բազմաթիվ հարցեր են քննարկվել երկու երկրների  եւ  մասնավորապես խորհրդարանների համագործակցության վերաբերյալ` արձանագրելով, որ  երկկողմ հարաբերությունները գտնվում են շատ բարձր […]

Ջավախքահայության համար մեծ տարբերություն չկա` որ քաղաքական ուժը կգա իշխանության գլուխ. վրացագետ

Վրաստանի իշխանությունները հայաբնակ տարածքներում խիստ քաղաքականություն են վարում եւ ակնհայտորեն ճնշում են գործադրում հայերի նկատմամաբ: Այս մասին խոսեց վրացագետ Ալիկ Էրոյանցը հուլիսի 11-ին կայացած մամլո ասուլիսին: Վրացագետը վկայում է, որ բացի գյուղատնտեսական եւ մարդու իրավունքների հետ կապված մի շարք խնդիրներից, որ ծառացել են ջավախքահայության դեմ, առաջնային է նաեւ հայոց լեզվի խնդիրը: Կրճատվել են հայոց լեզվի […]

Կարևորը նախագահի մակարդակով արված հայտարարությունն է. Անրի Ռենոն` Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի մասին

Ֆրանսիան նախագահի մակարդակով հայտարարել է, որ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կդրվի շրջանառության մեջ եւ հավատարիմ կմնա իր խոստմանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն` հավելելով, որ Ելիսեյան պալատը խորհում է օրինագիծը Ֆրանսիայի խորհրդարան վերադարձնելու ուղիների մասին: “Ինձ համար կարևորը նախագահի մակարդակով արված հայտարարությունն է: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի