23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սիրիայի իշխանությունները հայտնել են 100 աֆղան ահաբեկիչների ոչնչացման մասին

Սիրիական իշխանությունները հայատարարել են, որ Հալեպ քաղաքում ավելի քան 100 աֆղան ահաբեկիչներ են ոչնչացրել, հաղորդում է  “SANA” գործակալությունը:

Կառավարական զորքերը Սիրիայի տնտեսական մայրաքաղաք Հալեպում մի քանի օր շարունակ ռազմական գործողություն են անցկացրել: Այդ ընթացքում նրանք սպանել են ավելի քան 100 ահաբեկչի, ըստ գործակալության տվյալների, ինչպես նաեւ ոչնչացրել են 15 ավտոմեքենա, որոնց վրա գնդացիրներ են տեղադրված եղել: Բացի այդ, եւս 100 ահաբեկիչներ ձերբակալվել են Դամասկոսում:

Հայտնի է դարձել նաեւ, որ Դամասկոսի արվարձաններից մեկում կործանվել է սիրիական բանակին պատկանող ուղղաթիռ: Պետական ԶԼՄ-ները վթարի մանրամասները չեն նշում, սակայն իրավապաշտպանները պնդում են, որ ուղղաթիռը կործանել են ապստամբները:

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի զորքերի եւ ընդդիմության ուժերի միջեւ զինված բախումները` 18 ամիս առաջ սկսած, 2012-ի ամռանը  լայնամասշտաբ քաղաքացիական պատերազմի վերածվեցին: Հատկապես թեժ մարտեր են ընթանում Դամասկոսի եւ Հալեպի արվարձաններում: Սիրիական ԶԼՄ-ները գրում են, որ սիրիական բանակը պայքարում է ահաբեկիչների դեմ, որոնք երկիր են ներխուժել արտասահմանից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ