Նաիրա Զոհրաբյանը` Ծառուկյանի կողմից
‘Այն, որ ես գրաքննություն եմ անում ԲՀԿ պատգամավորների ելույթները, լրիվ անլուրջ խոսակցություններ են’,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, մամուլում, նաեւ ԱԺ կուլիսներում շրջանառվում է, որ Զոհրաբյանը, ով դե ֆակտո խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին է փոխարինում խորհրդարանում, ոչ միայն գրաքննում, այլև որոշում է, թե ԲՀԿ-ական պատգամավորներից ով պետք է խոսի, իսկ ով` ոչ: ԱԺ միջանցքներում պատգամավորները կատակում են, թե տիկին Զոհրաբյանը “ահաբեկում” է ԲՀԿ-ի տղամարդկանց:
Պատգամավորի խոսքով` ‘Բարգավաճ Հայաստանում” որևէ մեկը որևէ մեկի նյութերը, ելույթները չի գրաքննում, կուսակցությունում կա հստակ կարգապահություն: Կան նաև մարդիկ, ովքեր լիազորված են կուսակցության նախագահի կողմից պաշտոնապես ներկայացնել կուսակցության տեսակետը:
“Մենք կարգապահ կուսակցություն ենք, և կա խիստ կարգապահ աշխատանքի բաժանում, թե ով ինչով պիտի զբաղվի: Կան մի քանի գործիչներ, ովքեր Գագիկ Ծառուկյանի կողմից լիազորված են ներկայացնելու կուսակցության տեսակետը”,-ընդգծեց տիկին Զոհրաբյանը: