15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ հանձնաժողովների փոխնախագահների անունները հայտնի են

Հունիսի 22-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները նիստեր գումարեցին` ընտրելու հանձնաժողովների նախագահների տեղակալներին եւ  հաստատելու հանձնաժողովների  կանոնակարգերը: Այսպիսով` ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց ԲՀԿ խմբակցության անդամ Գրիգոր Գրիգորյանը, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց ԲՀԿ խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանը, ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի […]

Հայաստանը կմասնակցի ՍԾՏՀ գագաթաժողովին Ստամբուլում

Հունիսի 26-ին Ստամբուլում տեղի կունենա  Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության 20-րդ հոբելյանական գագաթաժողովը, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: Գագաթաժողովը կընթանա Թուրքիայի եւ Սերբիայի համանախագահությամբ: Հայաստանին եւս հրավեր է ուղարկվել ` մասնակցելու գագաթաժողովին: Մեր երկիրը կներկայացնի փոխարտգործնախարարը: Մասնակիցների թվում են նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Վրաստանի նախագահ Միխիել Սաակաշվիլին, Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին, ՌԴ փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը: Գագաթաժողովի […]

Հրաժեշտի հանդիպում ԱԺ-ում

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 22-ին ընդունեց ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Յոհեն Շմիդթին` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Խորհրդարանի նախագահը շնորհակալություն հայտնեց դեսպանին  հայ-գերմանական միջպետական եւ միջխորհրդարանական հարաբերություններում ունեցած ներդրումի համար եւ հաջողություններ մաղթեց հետագա աշխատանքում: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց միջխորհրդարանական կապերի ակտիվացումը եւ զարգացումը` այս համատեքստում վերահաստատելով  իր հրավերը` Գերմանիայի Բունդեսթագի նախագահին […]

Ժամանակն է վերջ դնելու, թե որ կողմից է գալիս նախաձեռնությունը. Խաչատուր Քոքոբելյան

“Մենք  գտնում ենք, որ կարելի է շատ առողջ քաղաքական մրցակցության  պայմաններ ստեղծել եւ այդ առողջ քաղաքկան բանավեճի , հարցերի շուրջ քննարկումների արդյունքում մեր հասարակության համար բարենպաստ օրենքներ ընդունել”,-այսօր Henaran.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր, “Ազատ դեմոկրատներ”-ի վարչության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը` ներկայացնելով իր տպավորությունները 5-րդ գումարման խորհրդարանի աշխատանքի վերաբերյալ: Նշենք, որ խորհրդարանը նորանշանակ […]

Ահաբեկիչները գրոհել են Հալեպը. 25 մարդ է սպանվել

Ահաբեկիչների անհայտ խումբը գրոհել է Սիրիայի Հալեպ քաղաքը: Գրոհայինները առեւանգել եւ սպանել են 25 մարդու, հաղորդում է “SANA” գործակալությունը: Ականատեսների խոսքով` հանցագործներն առեւանգել են տեղի բնակիչներին, դաժանորեն կրակել նրանց, իսկ այնուհետեւ աղավաղել նրանց դիակները: ՄԱԿ-ի դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Յենս Լերկեն, ով զբաղվում է հումանիտար համագործակցության համակարգմամբ, հայտարարել է, որ հումանիտար օգնության կարիք ունեցող սիրիացիների թիվը […]

ՆԱՏՕ + Հայաստան. հանդիպում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում

Հունիսի 21-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցավ ՆԱՏՕ+Հայաստան հանդիպումը` ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի 2011թ. զեկույցի քննարկման համար: Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը գլխավորում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: ՆԱՏՕ+Հայաստան հանդիպումը նախագահում էր Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը: ՀՀ արտաքին գործերի նախարարի […]

ՄԻ պաշտպանն ու Շվեյցարիայի դեսպանը՝ ընդդեմ ընտանեկան բռնության

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը և Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Կոնստանտին Օբոլենսկին ստորագրեցին համագործակցության հուշագիր, որի նպատակն է վերականգնել Հայաստանում ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց և երեխաների իրավունքները, ինչպես նաև իրազեկել կանանց և երեխաներին ընտանեկան բռնության վերաբերյալ իրենց իրավունքների պաշտպանության հնարավորությունների, այդ թվում՝ ոստիկանության, դատախազության ու այլ պետական մարմինների պարտականությունների մասին։ Վեց ամիս շարունակվող այս […]

Ադրբեջանի բնիկ ժողովուրդները մեզ թշնամի չեն համարում. Լ. Մելիք-Շահնազարյան

Ադրբեջանն իր տարածքում բնակվող բնիկ ժողովուրդներին օգտագործում է հայերի դեմ ռազմական պայքարում` իր թշնամիներին ստիպելով կռվել միմյանց դեմ: Նման կարծիք այսօր` հունիսի 22-ին, հայտնեց  քաղաքագետ Լեւոն Մելիք- Շահնազարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա նկատեց, որ Ադրբեջանը հիմնականում դիտվում է որպես միասնական թշնամական պետություն, ինչը մասամբ ճիշտ չէ, քանի որ նրա տարածքում բնիկ ժողովուրդները հայերին ամենեւին […]

Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկը Հայաստանում իրականացրել է 75 մլն դոլարի ծրագրեր

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի կողմից Երեւանում կազմակերպված ՛՛Հայաստան. Աճի տեմպեր եւ միջազգային փորձ՛՛ խորագրով միջազգային բիզնես ֆորումի բացմանը: Կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից      Henaran.am-ին տեղեկացրին, որ կառավարության ղեկավարը բարձր է գնահատել բանկի կողմից Հայաստանում իրականացված բազմաթիվ ծրագրերը, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 75 մլն դոլար: ՛՛Մենք […]

Հռչակեցին՝ քաղաքը մերն է

 Գյումրու ավագանու քաղաքացիական նախաձեռնությունն այսօր ընդունել է հռչակագիր, որում ասվում է. ՛՛Մենք, Գյումրու քաղաքացիներս,   Գնահատելով Հայաստանի պետական եւ Գյումրու տեղական իշխանությունների, բարեգործական եւ միջազգային կազմակերպությունների, անհատ բարերարների եւ բարեկամ երկրների ներդրումներն ու բարենորոգումները, որ արվել են մեր համաքաղաքացիների համար,   Ցավով արձանագրում ենք, որ արդեն ավելի քան 24 տարի է քաղաքը չի կարողանում վերականգնել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի