17 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրախորհրդարանի դիտորդական առաքելությունը ՏԻՄ ընտրությունները գնահատել է միջազգային չափանիշներին համապատասխան

Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության ղեկավար Անրի Ֆերալն այսօր` սեպտեմբերի 24-ին,  ներկայացրեց Հայաստանում սեպտեմբերի 9-23-ը կայացած ՏԻՄ ընտրությունների  դիտարկման արդյունքները: Ընդհանուր առմամբ, դիտորդները նշում են, որ ընտրությունները կարելի է գնահատել միջազգային չափանիշներին համապատասխան: Կատարելագործման կարիք ունեն կուսակցությունների քիչ ներգրավվածությունը ընտրական գործընթացին, ինչպես նաեւ կին թեկնածուների սակավաթիվ լինելը: Ըստ Ֆերալի`  կուսակցությունների քիչ […]

Վրաստանում հայերը մեծ թվով ընդդիմադիր զանգված են ձևավորում

Հոկտեմբերի 1-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում հիմնական պայքարը ծավալվելու է իշխող կուսակցության և Բիձինա Իվանաշվիլիի գլխավորած ընդդիմադիր կոալիցիայի միջև: Ընտրություններին մասնակցելու է 14 կուսակցություն: ՌԴ-ում գտնվող վրացիները չեն կարողանալու մասնակցել հոկտեմբերի 1-ին կայանալիք խորհրդարնական ընտրություններին՝ ՌԴ-ի և Վրաստանի միջև առկա լարվածության պատճառով: Վրացական խորհրդարանական ընտրություններին այսօր անդրադարձավ փորձագետ Ալիկ Էրոյանցը: Փորձագետի խոսքով՝  թեժ պայքարը մեկնարկեց այն […]

“Քինգ դելյուքսը”` Նաիրա Զոհրաբյանին

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը երեկ հայտարարել է, որ “Քինգ դելյուքս”-ի ավտոբուսներով կարմիր բերետավորներ են տեղափոխվել Գառնի: Ներկայացնում ենք “Քինգ դելյուքս”-ի հայտարարությունը: Առաջին անգամ չէ, որ “Քինգ դելյուքս” ընկերության անունը որոշ քաղաքական գործիչներ անհարկի շահարկում են եւ որպես կանոն  դա անում են իրենց ծառայող լրատվամիջոցներով: Մինչ օրս ընկերությունը զերծ էր մնացել մեկնաբանություններից: Սակայն երեկ […]

Էթիկայի հանձնաժողովը կքննի Սամվել Ալեքսանյանի դեմ դիմումը

ՀՀ ԱԺ էթիկայի հանձնաժողովն այսօրվա նիստում միաձայն որոշում է ընդունել ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի դեմ Վարդգես Գասպարիի ստացված դիմումը քննության առնելու մասին: Քիչ առաջ այս մասին ասաց ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ պատգամավորը ԱԺ-ի դիմաց “Հարսնաքար”-ի միջադեպի հետ կապված բողոքի ակցիայի ժամանակ Գասպարիի ձեռքից խլել էր պաստառը, ինչից հետո Գասպարիին պատգամավորի […]

Ուրեմն այսպես… Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին նամակ է ուղղել

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը նամակ է ուղարկել Ս.Սարգսյանին` անցած ու ապագա ընտրությունների, երկրի իրական վիճակի, մարտահրավերների ու դրանց լուծման վերաբերյալ հարցադրումներով: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ. Պարոն Սերժ Սարգսյանին ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Երեւան, Հայաստանի Հանրապետություն Հարգելի պարոն Սարգսյան, Իմ Ժ-202/11 թվակիր նամակին` բացի բանավոր պիտակավորումներից, իրական պատասխանի պատիվ չստանալով, Ձեզ եմ վերաուղարկում նույն գրության օրախնդիր պահանջները, […]

Սկանդալը Վրաստանում հովանավորել են այն նույն ռուսական փողերը, որոնք վրացիներին վռնդեցին Աբխազիայից. Սաակաշվիլի

Սկանդալը Վրաստանում հովանավորել են այն նույն ռուսական փողերը, որոնք վրացիներին վռնդեցին Աբխազիայից: Այս հայտարարությամբ է սկսել իր ելութը Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Զուգդիդի քաղաքում կայացած իր ելույթը: Նրա խոսքով` այդ փողերի տերերը ոչինչ չեն կարող անել, բացի շանտաժի ենթարկելուց, կեղտոտ գործեր աելուց եւ ամեն ինչ ավիրելուց: Նախագահը նշել է, որ “նրանք ցանկանում էին  հրապարակել այնպիսի […]

Ընտրությունների “թեժ” թվերը

Սեպտեմբերի 23-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները հայտնի են: Ներկայացնում ենք այն համայնքների արդյունքները, որոնք այս ընթացքում մամուլի ուշադրության կենտրոնում են եղել: Այսպիսով, Աբովյան քաղաքում, ինչպես եւ սապսվում էր, հաղթել է գործող քաղաքապետ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան`  Կարապետ Գուլոյանը` ստանալով 10186 ձայն: Նրա մրցակցի` ՀՀԿ-ական Արտաշես Մեհրաբյանի օգտին քվեարկել է 1778 ձայն: Աշտարակում, որտեղ […]

Մամեդյարովը կհանդիպի Մինսկի խմբի համանախագահներին

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 24-ին կմեկնի Նյու Յորք`մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 67-րդ նստաշրջանին, հաղորդում է “АПА”-ն: Աշխատանքային այցի շրջանակներում, որը կշարունակվի մինչեւ  սեպտեմբերի 28-ը, Մամեդյարովը կմասնակցի նաեւ Իսլամական Համագործակցության կազմակերպության անդամ-երկրների ամենամյա նիստին: Մամեդյարովի տեղակալ Արազ Ազիմովի հաղորդմամբ` Նյու Յորքում նա կհանդիպի նաեւ  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: “Հնարավոր է նաեւ […]

Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն Լոս Անջելեսում

ԱՄՆ Արեւմտյան ափի հայ համայնքը հանդիսավորությամբ նշել է Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձը: Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ, Հայաստանի ներկայացուցչությունում են հավաքվել մոտ հազար ամերիկահայեր` համայնքի հասարակական, քաղաքական, մշակութային ոլորտների ներկայացուցիչներ: Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, շնորհավորելով համայնքին, ընդգծել է անկախության 21 տարիների ընթացքում ամերիկահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում: “Մեր երկրի անկախության 21 տարիները […]

Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն Դանիայում

Սեպտեմբերի 20-ին Դանիայում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ  հանդիսավոր ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 21-րդ տարեդարձին: Շուրջ 500 հյուրերի թվում էին Դանիայի  Խորհրդարանի եւ արտաքին գործերի նախարարության պաշտոնյաներ, Կոպենհագենում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, դիվանագետներ, Դանիայի  պետական, քաղաքական, հասարակական, մշակութային կազմակերպությունների, Դանիայի ազգային եկեղեցու  ներկայացուցիչներ, ինչպես նաեւ հայ համայնքի անդամներ: Ողջույնի խոսքով հանդես եկավ Դանիայում ՀՀ դեսպան Հրաչյա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի