22 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն Դանիայում

Սեպտեմբերի 20-ին Դանիայում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ  հանդիսավոր ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 21-րդ տարեդարձին:

Շուրջ 500 հյուրերի թվում էին Դանիայի  Խորհրդարանի եւ արտաքին գործերի նախարարության պաշտոնյաներ, Կոպենհագենում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, դիվանագետներ, Դանիայի  պետական, քաղաքական, հասարակական, մշակութային կազմակերպությունների, Դանիայի ազգային եկեղեցու  ներկայացուցիչներ, ինչպես նաեւ հայ համայնքի անդամներ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Դանիայում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը, ով իր ելույթում նշեց, որ անկախությունից  հետո ստեղծված ծանր պայմաններում հայ ժողովուրդը ապացուցեց, որ պատրաստ է դիմակայել մարտահրավերներին  եւ ունակ է առաջ շարժվել:

Դեսպանն անդրադարձավ այն փաստին, որ ցանկացած ժողովուրդ եւ պետություն հաջողակ եւ բավականաչափ ուժեղ է միայն այն դեպքում, երբ ունի հաջողակ բարեկամներ եւ վստահելի գործընկերներ` հավելելով, որ դեսպանության առաջնահերթություններից է “ի ցույց դնել Հայաստանի կորովը հաստատելու երկարաժամկետ եւ հեռահար հարաբերություններ Դանիայի` որպես հուսալի եւ հավատարիմ գործընկերոջ հետ”:

Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված ընդունելության ընթացքում տեղի ունեցավ համերգ հայ եւ դանիացի երաժիշտների մասնակցությամբ, կատարվեցին  հայկական եւ միջազգային երաժշտության ջազային մշակումներ:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ