27 Դեկտեմբերի, Saturday, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գործադիրի կորիզը կմնա այն քաղաքական ուժի պատասխանատվության տակ, որը հաղթել է. Արմեն Աշոտյան /վիդեո/

“Հաճույքով եմ աշխատել այն թիմի հետ, որը ներկայացված է եղել գործադիր իշխանության կազմում: Վստահ եմ, որ այդ թիմը ունի քաղաքական ապագա և խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակից հետո գործադիր իշխանության ղեկավար կորիզը մնալու է այն քաղաքական ուժի պատասխանատվության տակ, որը հաղթել է ընտրություններում` թեպետ քանիցս կրկնել եմ, որ մենք պատրաստ ենք տեսնել մեր կողքին քաղաքական այլ […]

Առաջիկայում ՀԱԿ-ից կհեռանան եւս երկու ուժ. Սուրեն Սուրենյանց

Այսօր քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը լրագրողների հարցերին պատասխանելուց առաջ շեշտեց, որ ինքը պաշտոնապես չի ներկայացնում ՛՛Հանրապետություն՛՛ կուսակցությունը: ՛՛Երկու տարի առաջ ես պաշտոնապես սառեցրել եմ իմ անդամությունը ‘Հանրապետություն’ կուսակցությանը` ՀԱԿ-ի հետ տարաձայնություններ ունենալու պատճառով, բայց դա չի նշանակում, որ ես սառեցրել եմ մարդկային հարաբերությունները, ես լավ հարաբերությունների մեջ եմ ՛՛Հանրապետություն՛՛ կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի հետ՛՛,- ասաց Սուրեն […]

Արքայազնը` դիջեյական վահանակի առջեւ /վիդեո/

Բրիտանական թագաժառանգ 63-ամյա արքայազն Չարլզն իրեն փորձել է որպես դիջեյ: Արքայազնն այցելել է “Yonge Street Mission” երիտասարդական կենտրոնը Տորոնտոյում, որի աշխատակիցները Չարլզին ցույց են տվել` ինչպես կառավարել դիջեյական վահանակը, որից հետո Չարլզը փորձել է ինքնուրույն անել դա եւ արժանացել է “ուսուցիչների” գովասանքին: Հավանաբար Չարլզը որոշել է օրինակ վերցնել որդուց` արքայազն Հարրիից, ով վերջերս որոշել էր […]

Ծառուկյանը “քաշե՞ց” թիմին … “ցավդ տանեմ, զանգողներ շատ կան”

Henaran.am-ի տեղեկություններով, Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան երեկվա հանդիպումից հետո, ԲՀԿ առաջնորդը քաղխորհրդի նիստ չի հրավիրել եւ չի տեղեկացրել իր որոշման մասին: Իսկ այսօր արդեն նա հանրապետությունից դուրս է` Բելառուսում է, երբ տարածվեց նրա հայտարարությունը` կոալիցիա չկազմելու մասին: Փաստորեն, ստացվում է   Ծառուկյանը” քաշեց” իր քաղաքական թիմին: Henaran.am-ը փորձեց ԲՀԿ-ական նախարարներից ճշտել, թե արդյոք տեղյակ էին որոշման մասին, […]

“Նոր կարգը կորոշեն, կնայենք”. Մանուկ Վարդանյանը` ՕԵԿ-ո՞ւմ, թե ՕԵԿ-ից դուրս /վիդեո/

“Ես ինչքան հասկացա, մայիսի 22-ից  ՕԵԿ-ից ընդհանրապես բոլորը դուրս եկան եւ նոր կարգով պետք է ընդունեն, տեսնենք էդ ինչ կարգ է, կնայենք”,-այսօր կառավարության նիստից հետո ՕԵԿ-ական կապի եւ տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանը այսպես պատասխանեց ՕԵԿ-ից դուրս գալու մասին շրջանառվող տեղեկությունների վերաբերյալ հարցին: Նշենք, որ ավելի վաղ վերջինս հայտարարել էր, որ չի պատրաստվում դուրս գալ կուսակցությունից:  Henaran.am-ն ավելի […]

ԲՀԿ-ն ինտրիգ մտցրեց նախագահական ընտրություններում

Դժվար կանխատեսելի էր ԲՀԿ-ի որոշումը՝ կոալիցիա չմտնելու, ուրախ եմ այդ որոշման համար, ձեւական կոալիցիաներ պետք չեն, եւ բացի այդ, որոշակի ինտրիգ մտավ նախագահական ընտրություններում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Հանրապետություն՛՛ կուսակցության նախկին անդամ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ մեկնաբանելով ԲՀԿ այսօրվա հայտարարությունը՝ ՀՀԿ-ի հետ կոալիցիա չմտնելու վերաբերյալ: Նրա խոսքով՝ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը ոչ մի էական […]

ԲՀԿ-ի` թե կոալիցիայի մեջ լինելը, թե կոալիցիայից դուրս լինելը կառավարելի գործընթաց է. Ստյոպա Սաֆարյան

‘’Ամենայն հավանականությամբ “Բագավաճ Հայաստան“-ը նախագահական ընտրություններից  հետո կդառնա կոալիցիայի անդամ”,-այսօր Henaran.am- ի հետ զրույցում անդրադառնալով կոալիցիա չկազմելու մասին ԲՀԿ-ի պաշտոնական հայտարարությանը, ասաց “Ժառանգության” գործող պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը: Ստյոպա Սաֆարյանը հիշեց ոչ վաղ անցյալում ՕԵԿ-ի օրինակը: “Ես չեմ ուզում որոշակի սցենարներ ուրվագծել,  պարզապես հիշում եմ, որ 2007 թվականին մեզ հետ միասին խորհրդարանում էր նաեւ “Օրինաց երկիր” կուսակցությունը, […]

Չինովնիկը պատրաստ է ձերբակալվել` հանուն մարիխուանայի օրինականացման

Քալիֆորնիացի Էնդի Քեֆրին, ով իր թեկնածություն է առաջադրել ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ դառնալու համար, խոստացել է ընտրվելու դեպքում մարիխուանա ծխել կապիտոլիումի աստիճանների վրա: “Ես պատրաստ եմ նույնիսկ ձերբակալվել` հանուն պաշպանելու քալիֆորնիացիների իրավունքը օգտագործելու իրավունքը”,-հայտարարել է քաղաքական գործիչը: Իր ձերբակալությամբ Քեֆրին ցանկանում է ուշադրություն ուղղել մարիխուանայի օրինականացման հարցի վրա: 54-ամյա Քեֆրին դեմոկրատ է, ով հանդես […]

ՀՀԿ-ն կխոսի ԳՄ-ից հետո

Այսօր երեկոյան տեղի կունենա ՀՀԿ գործադիր մարմնի նիստ: Ներքաղաքական իրավիճակի հետ կապված բոլոր գնահատականները ՀՀԿ-ն կտա գործադիրի նիստից հետո: Այս մասին Henaran.am-ին փոխանցեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, որ այսօր ԲՀԿ-ն պաշտոնապես հայտարարեց, որ նպատակահարմար չի համարում նոր կոալիցայի ձեւավորումը:

Լռության ուխտ՝ սպասողական

Ներքաղաքական դաշտում դե ֆակտո  “լռության օրեր” են հայտարարված: Կխոսեն միայն այն ժամանակ, երբ հստակեցվի ՞ով ում հետ է՞-ն հստակեցնելուց հետո: “Բարագավաճ Հայաստանում” բացի կառավարության հասցեին ֆեյսբուքում ուղղված օսկանյանական կսմիթներից բացառապես բոլորը խուսափում են տեսակետ արտահայտելուց: Ասում են՝ չխոսելու հրահանգ կա : Նույն իրավիճակում է “Օրինաց երկիրը”: Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, ՀԱԿ-ում միայն սուրճ են խմում եւ զրուցում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված