20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ինչու են նախագահի կայք էջում բացակայում Քոչարյանի հրամանագրերը

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանից քիչ առաջ խորհրդարանում  ԱԺ “Ժառանգություն” խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը հետաքրքրվեց, ինչու են ՀՀ նախագահի գործող կայք-էջում բացակայում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրերը: “Ինչու չկա, ջնջված է “,-հարցրեց պատգամավորը:

“Մեր կայք- էջը չի կատարում պաշտոնական իրավական բազայի դեր դրա համար կան այլ ռեսուրսներ` Արլիս եւ Իրտեկ: Ծանրաբեռնվածությունը սերվերի վրա,   թարմացումները եւ այլն, նպատակահարմար չեն”,-արձագանքեց Վիգեն Սարգսյանը:

Ի պատասխան Զարուհի Փոստանջյանը հստակեցրեց, թե իր հարցաադրումը վերաբերվում էր ոչ միայն իրավական բնույթի ակտներին, այլեւ պաշտոնաթող նախագահի ուղերձներին, “Դրանք բնութագրում են այն ժամանակվա քաղաքականությունը, դրանք հասարակության համար շատ կարեւոր են, որոնք մատչելի չեն հասարակությանը”,-նշեց Զարուհի Փոստանջյանը:

Վիգեն  Սարգսյանն ասաց, որ պետք է խորհրդակցել մասնագետների հետ: “Սերվերի ծանրաբեռնվածության խնդիրներ են, բոլոր դեպքերում դրանք հրապարակված նյութեր են, որոնց որոնումը բարդ չի մեր օրերում: Սա նոր պրակտիկա չէ, այնպես չէ , որ նախկինում եղել է, հիմա փոխվել է, ես կխորհրդակցեմ տեխնիկապես հնարավոր է խնդիրը լուծել”:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի հանձնաժողովներում մեկնարկել են   “Հայաստանի  Հանրապետության  2011թ. պետական բյուջեի  կատարման մասին” տարեկան հաշվետվության քննարկումները: ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային  հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր քննարկվում է իշխանության պետական եվ դատական մարմիններին հատկացված միջոցներն ու բյուջեի կատարողականները: ՀՀ  նախագահի աշխատակազմի ղեկավար  Վիգեն Սարգսյանի ներկայացմամբ, ՀՀ նախագահի աշխատակազմին անցած տարի պետական  բյուջեից տրամադրվել է 3 մլրդ 579 մլն դրամ, կատարողականը կազմել է 99 տոկոս:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ