27 Դեկտեմբերի, Saturday, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սատարել են ԼՂՀ դիրքորոշմանը

Մայիսի 24-ին Մոսկվայում ԱՊՀ երկրների ինստիտուտը, նրա  տնօրեն  Կոնստանտին Զատուլինի ղեկավարությամբ, անց է կացրել ‘Կլոր սեղան’` ‘Կովկասին ուղղված ներքին եւ արտաքին սպասնալիքները Մերձավոր եւ Միջին Արեւելքում առկա ճգնաժամի պայմաններում’, որին մասնակցել են  տարածաշրջանի ռուս առաջատար փորձագետներ, Լեռնային Ղարաբաղի, Իրանի, Ադրբեջանի, Աբխազիայի դեսպանությունների ներկայացուցիչներ: ‘Կլոր սեղանի’ աշխատանքին ԼՂՀ կողմից մասնակցել են ՌԴ-ում ԼՂՀ  մշտական ներկայացուցչության աշխատակիցներ  […]

Սիրիա. պատերազմ` առանց կանոների

ՄԱԿ-ի հատուկ հանձնախումբը, որը հետաքննում է իրավիճակը Սիրիայում, երկրում ավելի քան մեկ տարի շարունակվող  արյունահեղությունների մեջ մեղադրել է սիրիական իշխանություններին, հաղորդում է  “Ազատություն’ ռադիոկայանը: Հանձնախմբի մուտքը Սիրիա արգելված է եղել, այդ պատճառով էլ նրանց եզրակացությունները հիմնված են չարագործությունների ականատեսների, կռվող կողմերի ենթակաների եւ տուժածների հետ զրույցների հիման վրա: Խումբն իր գլխավոր եզրակացությունը ձեւակերպում է հետեւյալ […]

ՀՅԴ խոսնակը չբացառեց ԳՄ-ում փոփոխությունների հնարավորությունը

“Ըստ մեր կանոնադրության, մենք 2 տարին մեկ Գերագույն ժողով ենք հրավիրում: Դա կուսակցության բարձրագույն մարմինն է: Քանի որ այս Գերագույն մարմինը ընտրվել է երկու տարի առաջ, հիմա հերթական  Գերագույն ժողովը պետք է տեղի ունենա, որն էլ նոր Գերագույն մարմին է ընտրում”,-այսօր Henaran.am-ին ասել է ՀՅԴ խոսնակ Սպարտակ Սեյրանյանը` հաստատելով մամուլում հայտնված այն տեղեկությունը, որ ՀՅԴ-ն […]

‘Ազատ դեմոկրատներ’-ը հանդիպել են ԱՄՆ դեսպանի հետ

Այսօր ‘Ազատ դեմոկրատներ’ կուսակցության գրասենյակում տեղի ունեցավ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի, դեսպանատան Քաղաքական հարցերով պատասխանատու Քրիսթոֆեր Անդերսենի հանդիպումը ‘Ազատ դեմոկրատներ’ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի, փոխնախագահ Անուշ Սեդրակյանի, կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանի, կուսակցության մամուլի խոսնակ Անժելա Խաչատրյանի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվեցին Հայաստանի հետընտրական զարգացումները, ներքաղաքական իրավիճակը: Խոսվեց ‘Ազատ դեմոկրատներ’ կուսակցության ծրագրերի եւ նախաձեռնությունների, ինչպես նաեւ […]

2013-ին ընդառաջ ԲՀԿ-ն կառաջնորդվի արտաքին ազդակներով

ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը կմասնակցի 2013 թ.  նախագահական ընտրություններին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Արամ Կարապետյանը հայտարարեց, որ կոալիցիա չկազմելու  քայլից հետո իր մեջ նախագահական ընտրություններին մասնակցելու ոգեւորությունը ավելի է մեծացել: “Որքան էլ այսօր փորձեն ասել, որ էլի նույն ԲՀԿ-ն է, որեւէ խնդիր չկա, պայմանավորվել են եւ այլն, եկեք մեկ անգամ  ընդունենք, որ Հայաստանի իշխանությունը ճաք […]

Եթե չեք սիրում հայերին, ապա ես հայ եմ. Սաակաշվիլի

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով պաշտոնական այցով գտնվում է ԱՄՆ-ում, ելույթ է ունեցել Ռոնալդ Ռեյգանի նախագահական հիմնադրամում, հաղորդում է “ГрузияOnline”-ը: Սաակաշվիլին իր ելույթում հատկապես մեծ ուշադրություն է հատկացրել Ռեյգանի այն ավանդին, որ նա ունեցել է համաշխարհային քաղաքականության մեջ: 20 րոպեանոց ելույթի ընթացքում Վրաստանի նախագահն անդրադարձել է նաեւ այն նորամուծություններին, որոնք հայտնվել են Վրաստանում վերջին ընթացքում: […]

Եթե Վրաստանն անդամակցի ՆԱՏՕ-ին, դա կսրի իրավիճակը տարածաշրջանում. Ռուբեն Սաֆրաստյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը խոսելով Չիկագոյի գագաթաժողովի մասին, ասաց, որ տարածաշրջանային առումով Չիկագոյի գագաթաժողովը  երկու արդյունք է ունեցել: Դա այն է, որ Վրաստանը կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին, իսկ դա  նշանակում է, որ ՆԱՏՕ-ն մեծ ուշադրություն է դարձնում Հարավայաին Կովկասին և ներգրավվում տարածաշրջանային գործընթացներում: Երկրորդ հանգամանքն, ըստ Սաֆրաստյանի,  այն է, […]

Մի քիչ դժվար է պատկերացնել, որ օլիգարխը գնա արմատական ընդդիմություն … Արամ Կարապետյան /վիդեո/

Առաջին անգամ ԲՀԿ-ն քաղաքական դիրքորոշում է  արտահայտել: Այսօր մեկնաբանելով կոալիցիա չկազմելու մասին ԲՀԿ-ի հայտարարությունը, լրագրողներին ասաց ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը: Ինչպես ինքն ասաց, ուրախ է, որ ԲՀԿ-ն կառուցողական ըննդիմության դաշտ է գնում:  “Ւմ տպավորությամբ, եթե այս ամենը խաղ չէ, իսկ իմ տպավորությամբ խաղ չէ,  միանշանակ կարելի է ողջունել այդ քայլը, որովհետեւ սա ցույց է տալիս, […]

CNN-ը` Հայաստանի, Ադրբեջանի եւ “Եվրատեսիլի” մասին

Այն նույն ժամանակ, երբ “Եվրատեսիլին” վերաբերող գովազդային հոլովակներում Ադրբեջանը ներկայացվում է որպես հարուստ մշակույթով, բարեկեցիկ երկիր, իրավապաշտպան կազմակերպությունները խոսում են այդ երկրում տիրող իրավիճակի մասին` կապված մարդու իրավունքների ոտնահարման եւ ալիեւյան կլանի կոռուպացված համակարգի հետ, որին վերջերս անդրադարձել էր ամերիկյան “Time” ամսագիրը` “Վաճառելով Ադրբեջանը” հոդվածում: Ալիեւների կլանի “արմատները” շատ խորն են: Հեյդար Ալիեւը ղեկավարում էր  […]

Բաբուխանյանն ուրախ է, որ կոալիցիա չկազմվեց

Ուրախ եմ, որ կոալիցիա չստեղծվեց, որովհետեւ դա հնարավորություն կտա , որ  ՀՀԿ-ն շատ ավելի արդյունավետ իրագործի իր նախընտրական ծրագրերը, եւ դա դրականորեն կանդրադառնա եւ´ տնտեսական համակարգի, եւ´ հասարակական կյանքի վրա: Այսօր անդրադառնալով ԲՀԿ-ի հայտարարությանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը: Նրա խոսքով`  ԲՀԿ-ն  փորձել է աշխատել ընդդիմադիր կեցվածքով, սակայն, վերջ ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված