27 Դեկտեմբերի, Saturday, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հիլլարի Քլինթոնը կայցելի Հայաստան

ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը կայցելի Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան, որտեղ հանդիպումներ կունենա երկրների նախագահների եւ քաղաքացիական հասարակության ղեկավարների հետ, տեղեկացնում է “ИТАР-ТАСС”-ը: Ինչպես հայտնել է պետդեպարտամենտի մամլո ծառայությունը, Քլինթոնը մտադիր է քննարկել “տարածաշրջանային անվտանգության, ժողովրդավարության, տնտեսական զարգացման եւ ահաբեկչության դեմ պայքարի հարցերը”: Քլինթոնի այցը կկայանա նրա եվրոպական շրջագայության շրջանակներում, որը կսկսվի մայիսի 31-ին եւ կավարտվի […]

Կադրային հարցերը կհստակեցվեն մայիսի 30-ին

Henaran.am-ի ունեցած տեղեկություններով, ՀՀԿ-ն կադրային հարցերում հստակեցում կմտցնի մայիսի 30-ին: Այդ օրը տեղի կունենա ՀՀԿ ԳՄ նիստ, որի ժամանակ կհրապարակվեն ԱԺ ղեկավար կազմի ՀՀԿ-ի թեկնածուների անունները: Չի բացառվում, որ հենց մայիսի 30-ին ՀՀԿ ղեկավարությունը քննարկի թափուր մնացած ԲՀԿ-ական նախարարական պորտֆելների հարցը, թեեւ հնարավոր է, որ այս հարցի հետ կապված քննարկումները շարունակվեն:  

Եվրախորհրդարանը խստորեն քննադատել է Ադրբեջանի իշխանություններին

Եվրախորհրդարանը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին թույլ տալ բողոքի խաղաղ ցույցերը եւ արգելել ոստիկանությանը խառնվել ցույցերը լուսաբանող լրագրողների գործերին: Այս մասին ասվում է Եվրախորհրդարանի` Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ ընդունած բանաձեւում: Եվրախորհրդարանը նաեւ կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը վիզա տրամադրել ԵԽԽՎ-ի` քաղբանտարկյալների հարցերով  հատուկ զեկուցողին, որպեսզի նա կարողանա այցելել այդ երկիր` իր մանդատին համապատասխան: Ընդհանուր առմամբ` […]

Սկանդալ. Քլինթոնի կապը պոռնոաստղերի հետ

ԱՄՆ նախկին նախագահ եւ ներկայիս պետքարտուղարի ամուսին Բիլլ Քլինթոնը կրկին հայտնվել է ամերիկյան հասարակության եւ համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում` բարեգործական երեկոյի ժամանակ արված լուսանկարի պատճառով: Մոնտե-Կարլոյի “Hotel de Paris” հյուրանոցում կայացած հանդիսավոր արարողությանը, որի կազմակերպիչներից մեկը Մոնակոյի արքայազն Ալբերտ 2-րդն է եղել, Քլինթոնին նկատել են միանգամից 3 հայտնի պոռնոաստղերի շրջապատում: Հայտնի հյուրերի թվում են եղել […]

Արամ Կարապետյանը` ՀՅԴ-ի վրիպակների մասին

ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանն այսօր Henaran.am-ի խնդրանքով անդրադարձել է այն պատճառներին, թե ինչու մայիսի 6- ի խորհրդարանական ընտրությունների արդյուքներով ՀՅԴ-ն զգալիորեն նվազեցրեց մանդատների թիվը եւ ստացավ ընդամնեը 5 մանդատ: Արամ Կարապետյանի համոզմամբ, ՀՅԴ-ն ունեցավ այն, ինչ ունեցավ, երկու վրիպակի հետեւանքով: Մանրամասները` կից տեսանյութում:

Իսպանիայում մերժել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը

Իսպանիայի Արտաքին հարաբերությունների  հանձնաժողովը մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: Բանաձեւն առաջարկել է բասկերի ձախ ազգայնականների կոլիցիայի` Ամայուրի ներկայացուցիչ 2 պատգամավոր: Սակայն հանձնաժողովի 39 անդամներից 36-ը դեմ են քվեարկել բանաձեւին: Իսպանիայի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները քնադատել են Ամայուրի քայլը` ասելով, որ նրանք ավելի լավ է սգան բասկերի շրջանում ահաբեկչական հարձակումների զոհերի մահը, այլ ոչ թե արցունք […]

ԱԺ մանդատներն իրենց տերերին կհասնեն մայիսի 29-ին

ՀՀ Ընտրական օրենսգիրքը չի կարգավորում, թե ինչ  ժամկետներում են խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցություններն ու դաշինքները ԿԸՀ ներկայացնում համամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների ինքնաբացարկի մասին դիմումները: ԸՕ 125-րդ հովածի 7-րդ կետն ասում է. ‘Կուսակցության,  կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների միջև մանդատների բաշխումն իրականացվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ`  գրանցելով յուրաքանչյուր ընտրական ցուցակից ընտրված Ազգային ժողովի պատգամավորներին”: […]

Ինքնաբացարկ ներկայացրեցին ՀՅԴ-ից Արտյուշա Շահբազյանն ու Կարինե Հարությունյանը

Այսօր ժամը 18-ի սահմաններում ԿԸՀ  2 ինքնաբացարկի դիմում է ներկայացվել ՀՅԴ-ից: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը: Ինքնաբացարկ են ներկայացրել Արտյուշա Շահբազյանը/երրորդ հորիզոնական/  եւ Կարինե Հարությունյանը/վեցերորդ հորիզոնական/: Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն համամասնական ընտրակարգով ստացել է 5 մանդատ: Սյսպիսով, Հանրապետական կուսակցությունից ԿԸՀ ստացել է ՀՀԿ-ից  67, ‘Բարգավաճ Հայաստանից’` 28, ՕԵԿ-ից` 3, ‘Ժառանգությունից’` […]

Հին ընկերների համար մանդատը կարեւոր չէ՞

                Հին ընկերները դեռ չեն որոշել, թե մայիսի 6-ի  խորհրդարանական ընտրությունների արդյունքներով իրենց բաժին հասած 5 պատգամավորական մանդատներն, ի վերջո ինչպես  են բաշխելու: Կորոշեն, տեղյակ կպահեն: Henaran.am-ին ՀՅԴ խոսնակ Սպարտակ Սեյրանյանը հավաստիացրեց: Հետաքրքրվեցինք, թե ինչի՞ շուրջ է այսքան երկար մտածում Դաշնակցությունը: “Ոչ մի բանի շուրջ էլ չի մտածում:  Ի՞նչ […]

Անգելա Մերկելը քարտեզի վրա չի գտել Գերմանիայի մայրաքաղաքը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խայտառակվել է եվրոպական դպրոցներից մեկի աշակերտների առջեւ: Ինչպես տեղեկացնում է “Росбалт”-ը, նա չի կարողացել քարտեզի վրա գտնել իր երկրի մայրաքաղաքը: Մերկելի համար աշխարհագրության “քննություն” են կազմակերպել միջազգային դպրոցներից մեկում: Աշակերտները քննարկելիս են եղել միգրացիայի խնդիրը եւ շրջագիծ քարտեզի վրա նշել այն քաղաքները, որտեղ իրենք ծնվել են: Մերկելին եւս առաջարկել են գտնել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված